«Մեկօրյա հանդիպումներով վերադարձ՝ Երևան։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել»,- Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է գրել թվիտերյան էջում։
Նա գալու է Հայաստան:
«Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: Եվրամիության նպատակը մնում է Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորումը»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ արդեն 43 օր, Արցախը շրջափակման մեջ է:
Ադրբեջանցիներն ուղղակիորեն ցեղասպանություն են իրականացնում արցախահայության նկատմամբ՝ այդ քաղաքականությունը «փաթեթավորելով» բնապահպանական պահանջներով։