Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ, լուսանկարներ. «Մեր տունը տուն չէ առանց ձեզ»

03/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե գնաք Իսրայել, ոչ մի բան ձեզ չի հուշի, որ այդ երկիրը պատերազմում է Պաղեստինի դեմ. մարդիկ շարունակում են իրենց առօրյան՝ աշխատում են, սովորում, մարզվում, սրճարաններն ու ռեստորաններն ամբողջ օրը մարդաշատ են, ծովափերը՝ նույնպես։ Բայց երկրով մեկ տարածված են իսրայելցի պատանդների լուսանկարները, նրանց մասին անձնական տվյալներ։

Թել Ավիվում տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց։ Կես միլիոն մարդ դուրս եկավ փողոց՝ կառավարությունից պահանջելով վերադարձնել պատանդներին ու Պաղեստինի հետ զինադադար կնքել։

Այդ կես միլիոնն այն նույն քաղաքացիներն են, որոնք, թվում է՝ անհոգ, անտարբեր ապրում են իրենց առօրյայով՝ անգամ չիմանալով, որ պատանդներ կան, պատերազմ կա։

Պարզվում է՝ ո՛չ, անտարբեր ու անհոգ թվացող իսրայելցիները քաջատեղյակ են իրենց երկրի խնդիրներին, ապրումակցում են այն ընտանիքներին, որոնք Պաղեստինի բանտերում պատանդներ ունեն, զգում են այն ցավը, այն դժոխքը, որում ապրում են պատանդները և պահանջատեր են, պայքարող, ընդվզող։

Հայաստանում ո՛չ 44-օրյա պատերազմի զոհերի, ո՛չ գերեվարվածների, ո՛չ անհետ կորածների հստակ թիվ չկա, էլ ուր մնաց՝ նրանց լուսանկարները երկրով մեկ տարածելու, մարդկանց իրազեկելու և մշտարթուն պահելու մասին մտածենք։

Ընդհակառակը՝ որքան անտարբեր լինեն մարդիկ, այնքան իշխանությունների շահերից է բխում՝ ոչ ոք ոչինչ չի պահանջի իրենցից, իրենք էլ հանգիստ ու անվրդով հեծանիվ կքշեն, տրանսպորտ կթանկացնեն, կշրջագայեն աշխարհով մեկ, Արցախը «բարով-խերով» հանձնելուց հետո, անտարբերության ու համակ լռության պայմաններում մաս-մաս թշնամուն կհանձնեն նաև Հայաստանը, Սահմանադրության փոփոխության հանրաքվե կանեն, ժամանակ առ ժամանակ մարդկանց կվախեցնեն պատերազմով, համատարած ձերբակալություններով։

Իսրայելում մեկ ժամում 700 հազար մարդ է համախմբվում ու մեկ մարդու պես հրապարակ դուրս գալիս, այնտեղ էլ են անկարգություններ ու անհնազանդություններ լինում, բայց ոստիկանները հարյուր հազարավոր ցուցարարների մեջ ընդամենը 29-ին են բերման ենթարկում. 700 հազարից՝ 29-ին…

Մեղադրե՞նք օրվա իշխանության պարագլխին, որ նա վերջին տարիներին հետևողականորեն լվաց հարյուր հազարավոր հայերի ուղեղները, նրանց մեջ սերմանեց անտարբերություն հայրենակցի ցավի ու կորստի նկատմամբ, իր հեծանիվ քշելով, պեռաշկի ու կուկուռուզ ուտելով՝ հազարավորների վարժեցրեց ապրել սեփական հաճույքներով ու շուրջբոլորը չնայել, չցավել Արցախի հանձնման համար ու առավել ևս՝ չպայքարել Արցախի հանձնման դեմ, Արցախի հայաթափման դեմ, չպայքարել արցախցիների իրավուքնների համար՝ քաջ գիտակցելով, որ վաղն այդ իրավունքն իրենցից էլ է խլվելու, լռել, երբ Կիրանցն ու Ոսկեպարը կիսվում ու հանձնվում են Ադրբեջանին ու այսպես շարունակ…

Իսրայելում էլ է կյանքը շարունակվում, համենայն դեպս, այդպես է առերևույթ, իսկ իրականում իսրայելցիները ցավում են, պայքարում են պատանդների համար ու դա արտահայտում բազմահազարանոց ցույցերով՝ ընդդեմ իրենց անհոգ կյանքով, աշխատանքով, կրթվելու հնարավորությամբ ապահովող իշխանությունների։

Նիկոլի ծրագրերը չէին հաջողի, եթե նա լավ չճանաչեր Հայաստանում ապրող բնակչությանը. բնակչությանը, ոչ թե ժողովրդին կամ ազգին, որովհետև ժողովուրդն ու ազգը հավաքական ուժ են, իսկ մեր իրականությունը բազմիցս է ապացուցել, որ մենք վաղուց ազգ կամ ժողովուրդ չենք, մենք ուղղակի այս տարածքում ապրող բնակիչներ ենք, որ ժամանակ առ ժամանակ դառնում ենք ընտրազանգված, իսկ ամեն օր՝ տուգանքի մատերիալ, բյուջե լցնող էժան աշխատուժ, նվաստացումների ու ստորացումների օբյեկտ, որն իրավունք չունի Հայրենիք ունենալ… ուրիշ ոչինչ։

Նիկոլը լավ է ճանաչում այդ բնակիչ-ընտրազանգվածին, դրա համար էլ պարանի օղակը ձգում ու ձգում է՝ վստահ, որ զանգվածային ցասում, արժանապատվության ու ինքության համար համազգային պայքար, իրեն պատասխանատվության ենթարկելու պահանջ չի լինելու։

Իսրայելում սիրում են միմյանց, հարգում ու գնահատում, Հայաստանում ատում են միմյանց, չարախնդում ու բողոքում. սա ենք մենք, ու Նիկոլը, ցավոք, մեզ մանրադիտակով էր ուսումնասիրել։

Իսկ Թել Ավիվում պատանդնբերի լուսանկարների տակ գրված է՝ «Մեր տունը տուն չէ առանց ձեզ», «Հենց հիմա նրանց տուն վերադարձրեք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Թել Ավիվից՝ Արփինե Թամրազյանի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն այսօր կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ

Հաջորդ գրառումը

Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի պաշտպանությունը միջազգային հանրության խնդիրն է․ արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի պաշտպանությունը միջազգային հանրության խնդիրն է․ արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական