Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում են եղել. ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիչներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության պեմպիոններ են, նրանք նաև աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիրներ են։
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան ամերիկյան մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի ուղղաթիռը բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնից 10-15 րոպե հեռավորության վրա: American Airlines ավիաընկերության՝ Կանզասից իրականացվող չվերթի ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ինքնաթիռը ընկել է Պոտոմակ գետը։ Ողբերգական վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Առնվազն 19 մահացածների մարմիններ են դուրս բերվել գետից. հաղորդում է BNO News տեղեկատվական պորտալը։ CNN-ը հայտնել է, որ մեկուկես ժամ որոնումներից հետո փրկվածներ չեն գտնվել։ Ավելի վաղ NBC հեռուստաընկերության տարածաշրջանային ստորաբաժանումը հայտնել էր, որ ավիավթարից հետո գետից առնվազն չորս մարդ է հանվել։