Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տաթև Արցախը կալանավայրում ուշագնաց է եղել

Կալանավայրում գտնվող Տաթև Վիրաբյանի (Տաթև Արցախ) առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա ուշագնաց է եղել։

Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայնը։

Հիշեցնենք, որ բռնության կոչեր անելու մեղադրանքով Տաթևը սեպտեմբերի 24-ին կալանավորվել է  2 ամիս ժամկետով։

Նա Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանվել է 2020 թվականի պատերազմից հետո։

Պատերազմի ժամանակ կորցրել է երկու եղբայրներին։ Ունի երկու անչափահաս երեխա։

Տաթև Արցախը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, պայքարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ և համարվում է  քաղբանտարկյալ։

Նրա փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է. «Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։

Բժիշկը որոշել է ներգրավել հոգեբանի։

Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն»։