Վերին Հոռաթաղի բնակիչներն իրենց այգիների, բանջարանոցների բերք-բարիքից բաժին են հանել նաև ստեփանակերտցիներին։
Ստեփանակերտում տնամերձ հողատարածքներ չկան, որպեսզի մարդիկ մշակեն, գոնե լոլիկն ու վարունգը, լոբին ու կարտոֆիլը տանից լինի, հանգիստ լինեն, որ այդ մթերքներն ունեն։
Հոռաթաղցիները հավաքվել են, ում տանն ինչ գտնվել է, կապոցներ են արել և ուղարկել Ստեփանակերտ։ Մեքենան կար, վառելիքն էլ հայթայթել են ու հասցրել մայրաքաղաքի բնակիչներին։
Բանջարաղենից բաժին է հանվել նաև ծերանոցին ու գիշերօթիկ դպրոցին։
Ընդհանուր առմամբ 500-600 կգ սնունդ է Վերին Հոռաթաղից ուղարկվել Ստեփանակերտ։





