Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան։
Հիվանդը սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։
Նշենք, որ արցախցի 4 տարեկան մի երեխա ևս ծայրահեղ ծանր վիճակում է։ Վերակենդանացման բաժնում այս պահին պառկած է 10 երեխա, որոնք ևս ծանր վիճակում են։