Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ստեփանակերտում «հաշիվ» են պահանջում նախագահ Արայիկ Հարությունյանից

Արցախպրեսի փոխանցմամբ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք է ընթանում, մասնակիցները վերահաստատում են, որ արցախահայությունը չի ընդունելու ոչ մի փաստաթուղթ, համաձայն որի ինքնորոշված Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։

Հավաքին մասնակցում են Արցախի արտախորհրդարանական ուժեր և քաղաքացիներ, նրանք հայտարարում են, որ սպասելու են հրապարակում այնքան, մինչև նախագահ Արայիկ Հարությունյանը կգա և կպատասխանի իրենց հարցերին։

Լուսանկարները – Արցախպրես։