Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը պետք է վերանայեն Հայաստանի նկատմամբ մոտեցումները՝ հասանելի դարձնելով իրենց տնտեսական միջավայրը. Սամվել Բաբայան

12/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմք ընդունելով Հարավային Կովկասում և նրա շուրջը ձևավորված աշխարհաքաղաքական թնջուկն ու այդ համատեքստում Հայաստանի առանցքային դերը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հանդես է եկել «Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում» վերտառությամբ հոդվածաշարով։

Հոդվածաշարի երեք մասերում Սամվել Բաբայանը վերլուծում է Հայաստանի Հանրապետության դիրքավորման երեք հնարավորություններն ու դրանցից յուրաքանչյուրի հավանական հետևանքները Հայաստանի և Հարավային Կովկասով շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածաշարի 1-ին եւ 2-րդ մասերը:

ՄԱՍ 1-ին

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ արևմտյան վեկտոր

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ճանապարհի բացում

Ադրբեջանն իր զարգացման ռազմավարությունը շաղկապել է թուրքալեզու երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական ինտեգրմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարանցիկ հեռանկարին, որի ամենամեծ շահը բաժին է ընկնում Թուրքիային՝ լոգիստիկ և ռազմաարդյունաբերական գերտերություն դառնալու հեռանկարով։ Այս համատեքստում Արևմուտքի մոտեցումը սույն միավորմանը Հայաստանի և Վրաստանի անդամակցության խթանումն է՝ ի հակակշիռ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության։ Չինաստանն, իր հերթին, կրկին Ռուսաստանի շրջանցմամբ, նախատեսում է Կենտրոնական Ասիա – Կասպից ծով – Ադրբեջան – Հայաստան (Մեղրի) – Նախիջևան – Թուրքիա տարանցմամբ ելք ունենալ դեպի եվրոպական շուկա։

Մեղրիի ճանապարհի բացումը Իրանի «կարմիր գիծն է», քանի որ, Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին ուղիղ կապվելու դեպքում, զրոյանում է Իրանի ազդեցությունը Նախիջևանի, ըստ այդմ՝ ամբողջ Ադրբեջանի վրա։ Այս համատեքստում ադրբեջանական կողմի՝ Իրանի տարածքով «Պլան Բ»-ի մասին հայտարարություններն ակնհայտ մանիպուլատիվ են, քանի որ 1989 թվականից ցայսօր Ադրբեջանը Նախիջևանին ոչ միայն կապվում, այլև մատակարարում է Իրանի տարածքով։ Այս առումով նկատենք, որ Հայաստանը կարող է և պետք է փոխշահավետ միջնորդություն դրսևորի եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև՝ համոզելու մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս իր հերթին վերանայի Մեղրիի ճանապարհի բացման նկատմամբ ունեցած դիրքորոշումը, քանի որ միաժամանակ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ մեկուսացման քաղաքականության դեպքում Արևմուտքը չի կարող բավարարել կապույտ վառելիքի պահանջարկը։

Իրանի դիրքորոշման վերանայումը միաժամանակ դեպի Եվրոպա գազամատակարարման այլընտրանքի հնարավորություն կստեղծի․ թուրքմենական և իրանական գազը կտարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ իբրև ռուսական գազի այլընտրանք (Թուրքմենստանի և Իրանի գազային ռեսուրսները միասին կազմում են գազի ուսումնասիրված պաշարների 30%-ը)։ Այս հարցում Չինաստանը կրկին շահագրգիռ կողմ է և ակնկալում է ցածր գնով այլընտրանքային գազամատակարարում ապահովել Ռուսաստանից, քանի որ վերջինս, պայմանավորված եվրոպական շուկայի կորստով, այլընտրանք չի ունենա։

Քանի որ Վրաստանը տարանցիկ երկիր է և իր բյուջեի զգալի մասը ձևավորվում է տրանզիտ վճարներից, Մեղրիի ճանապարհի բացումից առաջինը տուժելու է Վրաստանը։ Այս դեպքում Վրաստանը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն վարելու է կոշտ քաղաքականություն և կրկնապատկելու է տրանզիտ վճարները՝ փոխհատուցելու հնարավոր տնտեսական կորուստները։ Սակայն, քանի որ թուրքմենական և իրանական գազը կտարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով, սոցիալ-տնտեսական կորուստները կփոխհատուցվեն ապրիորի։

Ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ հարուցվելիք այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կարող է դառնալ Ադրբեջանի «միջնորդությամբ»։

Ադրբեջանը պետք է ապահովի գազամատակարարում դեպի Հայաստան նույն գներով, ինչ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա անվտանգ բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա։ Արցախցիների կոլեկտիվ վերադարձը ԼՂ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով այն լուծումն է, որ հնարավորություն կտա հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ: Կամ էլ՝ Հայաստանը միջազգային հանրության հետ գործակցությամբ պետք է ԼՂ-ից բռնատեղահանված ժողովրդի հիմնախնդիրները հասցեագրի այնքան հիմնարար, որպեսզի հետագայում այլ ուժեր ԼՂ-ի բնակչությանը չկարողանան օգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով։

Թուրքիան իր հերթին պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն ու ապահովի իր տարածքով անխոչընդոտ ցամաքային, օդային, ծովային ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։

Հավաքական Արևմուտքը, այս ամենին զուգահեռ, պետք է որոշումներ կայացնի ՀՀ-ի արտաքին պարտքի կապակցությամբ՝ զրոյացնելով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերը։ Հայաստանն, այսպիսով, հնարավորություն կստանա արտաքին պարտքի մարմանն ուղղված ֆինանսական միջոցներն ուղղելու սահմանապահությանը՝ սահուն կերպով հրաժարվելով ռուսական սահմանապահ օժանդակությունից, քանի որ այլևս ի վիճակի կլինի ինքնուրույն իրականացնել սեփական սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը։

Թուրքալեզու ժողովուրդների լոգիստիկ, տնտեսական ինտեգրումը թույլ կտա Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի 85 միլիոնանոց շուկան դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից։ Սա, իր հերթին, փափուկ հիմքեր կձևավորի, որպեսզի ապագայում Հայաստանն ու Վրաստանն անդամակցեն Եվրոպական Միությանը։ Թուրքական տնտեսական միության ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի անթաքույց պայքարը Իրանում բնակվող 25 միլիոն թուրքալեզու ժողովուրդների ներգրավման համար, որին կաջակցեն Թուրքիան ու այլ թուրքալեզու երկրներ։ Արդյունքում այլևս հիմքեր կստեղծվեն ռուսական և իրանական պետականությունների խարխլման համար՝ որպես թուրքալեզու երկրների ինտեգրման հետևանք և վերջնանպատակ»:

ՄԱՍ-2-րդ

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. ռուս-վրաց-իրանական վեկտոր

Որևէ ձևաչափով Մեղրիի ճանապարհի ապաշրջափակման հարցի քննարկումներից հրաժարում

Հայաստանի հրաժարումը Մեղրիի ճանապարհի ապաշրջափակման հարցի քննարկումներից խափանելու է տարածաշրջանային լոգիստիկ ինտեգրման հեռանկարն ու ամրապնդելու է մի կողմից ռուսական ներկայությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը Նախիջևանի, ըստ այդմ՝ Ադրբեջանի վրա։

Հայաստանը, հավատարիմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմանավորվածությանը, ստեղծում է բոլոր նախադրյալները սովետական միության ժամանակներում Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների անվտանգ վերագործարկման և անխափան գործունեության համար՝ բացառելով որևէ նոր ենթակառուցվածքի կառուցումը։ Այս պարագայում Վրաստանը կշարունակի մնալ տարածաշրջանային գլխավոր տրանզիտ երկիր, որն ապահովում է Չինաստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան ու Ադրբեջանը Թուրքիային կապող ցամաքային կապը։

Այս պարագայում Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը պետք է վերանայեն Հայաստանի նկատմամբ մոտեցումները՝ հասանելի դարձնելով իրենց տնտեսական միջավայրը, ինչպես նաև հնարավորություն ստեղծելով, որպեսզի Հայաստանն արտոնյալ պայմաններով Իրանի տարածքով տնտեսական հասանելիություն ունենա դեպի Իրանի սահմանակից երկրներ, ինչպես նաև այլ շուկաներ՝ Պարսից ծոցով։

Ինչ վերաբերում է ՀՀ – ՌԴ հարաբերություններին, ապա օրախնդիր անհրաժեշտություն է վերանայել երկկողմ հարաբերությունները, ոլորտային ճանապարհային քարտեզներն ու դրանցից բխող համաձայնագրերը, քանի դեռ հավաքական մարմիններում տարաձայնությունները շարունակվում են։ Մյուս կողմից՝ այս փուլում նպատակահարմար չէ ՀՀ-ի անդամակցությունը որևէ հավաքական կազմակերպության։ Իբրև նախադեպ դիտարկելի է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու և նույն միության անդամների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Հայաստանը բանակցային գործընթաց պետք է մեկնարկի Վրաստանի հետ՝ տնտեսական ճնշման պայմաններում նվազեցնելու Վրաստանի տարածքով ծովային և ցամաքային տրանզիտ վճարները, քանի որ Մեղրիի ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում Վրաստանը կարող է իսպառ զրկվել տրանզիտ եկամուտների զգալի մասից։ Մյուս կողմից՝ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Վրաստանի հետ՝ վերագործարկելու նաև Աբխազիայի երկաթուղային ճանապարհը։ Սեփական սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը Հայստանն իրականացնում է ինքնուրույն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրի կեղծ միջանցքը»՝ Կովկասի անկայունության պատճառ. Pars Today

Հաջորդ գրառումը

Պետությունը կհամաֆինանսավորի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Հաջորդ գրառումը

Պետությունը կհամաֆինանսավորի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական