Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմից հետո Արցախ չվերադարձած արցախցիներին հասկանալ չեմ կարող. շուշեցի ուսուցչուհի

29/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հպարտությունս թույլ չի տալիս ասել՝ ինչ սուղ պայմաններում ենք ապրում Արցախում

«Դադիվանքը որտե՞ղ է գտնվում, իսկ Գանձասա՞րը»,- հարցրեցի առաջին անգամ մեր դպրոց ու հենց մեր դասարան ոտք դրած «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհուն՝ ընկեր Խաչատրյանին: Հարցերս իզուր չէ, որ Արցախին էին վերաբերում, ընկ Խաչատրյանը Ախթալա Արցախից էր եկել: Թարթառի կարկաչի ամեն ելևէջն էր ցանկանում փոխանցել, Դադիվանքի հավատի ու զորության մասին պատմում էր աղոթքի պես:

 Չդիմացավ, մի օր ճամպրուկը կապեց, թե՝ ես, ու իմ զմրուխտ Արցախը, իմ «Կանաչ ժամն» ու «Սպիտակավորը»: Արցախում էինք հանդիպում, ու ոչ թե որպես ուսուցիչ- աշակերտ, այլ՝ Արցախի կարոտով ապրողեր: Հիմա էլ ենք կարոտով ապրում. պատերազմից հետո ես Արցախ չեմ գնացել (օտարի խիստ հայացքի ներքո իմ հայրենիք  մուտք գործել չեմ կարող), ուսուցչուհիս էլ Շուշվա իր տունն է կարոտում, որ հակառակորդին է թողել վերանորոգած, արած-դրած վիճակում՝ ձմեռվա տեսակ-տեսակ փակոցներով ներառյալ:

Այս օրերին, երբ Արցախի մասին տեղեկության հիմնական աղբյուրը պաշտոնյաներն են, որոշեցի զրուցել շարքային արցախցու հետ, այս դեպքում՝ մանկավարժ, այս պահին Ստեփանակերտում բնակվող Զարինե Խաչատրյանի հետ:

– Արցախի նախագահ Հարությունյանն Արցախը հայտարարեց աղետի գոտի: Որպես տեղի բնակիչ՝ ինչպե՞ս կբունթագրեք Արցախում տիրող այժմյան վիճակը: Ինչպե՞ս են մարդիկ հաց, սնունդ ձեռք բերում: Կյանքն ինչպե՞ս է այդտեղ:

– Անկեղծ  ասած՝ Արցախը՝ որպես աղետի գոտի, կարելի էր համարել 2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ չարաբաստիկ եռակողմ համաձայնագրից հետո, քանի որ գնալով, օր օրի  ամեն ինչ էլ ավելի է անորոշ ու վտանագավոր դառնում: Իսկ շրջափակումից հետո կյանքն Արցախում կարծես  կանգ է առել: Հպարտությունս պարզապես թույլ չի տալիս ասելու, թե այստեղ ինչ պայմաններում ենք ապրում: Արցախում ամեն ինչ կաթվածահար է եղել: Կապն ամբողջությամբ կտրված է մայրաքաղաքի ու գյուղերի միջեւ, Ստեփանակերտում որեւէ տեսակի տրանսպորտ չի գործում: Մի կետից մյուսը հասնում ենք ոտքով: Բայց բոլորս էլ աշխատանքի ենք գնում, ու արդեն տունդարձի ճանապարհին սկսում ենք սնունդ հայթայթել: Սնունդ ասվածը հարաբերական է, քանի որ չկա ձեթ, շաքարավազ, միրգ ու կաթնամթերք, իսկ բանջարեղենը՝ բավականին սուղ ու բարձր գներով։ Քայլում ես փողոցով. ոչ մի ավտոմեքենա չկա… Ծեր ու մանուկ միմյանց նայում են շվարած, անորոշ ու հուսահատ հայացքով։ Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ, այո, հողի նվիրյալ է, բայց բոլորս էլ մարդ ենք, մսից ու արյունից ենք, պողպատից ձուլված չենք։ Մի խոսքով՝ կյանքն Արցախում կարծես կանգնել է:

– Ո՞րն է արցախցու թիվ մեկ հարցն այսօր:

– Յուրաքանչյուր ազգի համար թիվ մեկ հարցն անվտանգությունն է, որից էլ կախված է նրա ապագայի տեսլականը, իսկ Արցախում ապրող հայի համար դա ուղղակի անհրաժեշտություն է:  Ամենօրյա խնդիրներ, իհարկե, շատ կան, օրինակ՝ սնունդ հայթայթել, դեղորայք և այլ, բայց առաջնայինն անվտանգության խնդիրն է:

– Ինչպե՞ս են արցախցիները տեսնում այս ամեն ինչի հանգուցալուծումը:

– Հանգուցալուծման ճանապարհները տարբեր են, սակայն մի բան է հստակ, որ խնդիրը պետք է լուծվի Երևանում: Բայց քանիր որ իշխանությունը դեռևս գտնվում է արկածախնդիրների ձեռքում, բնականաբար, լուծման տարբերակները «դժգույն ու դժբախ» են լինելու: Արցախցին իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում, քանզի երբեք չի եղել Ադրբեջանի մաս, միշտ էլ եղել է ինքնիշխան:

– Դուք Շուշիում տուն եք կորցրել, հիմա էլ, փաստորեն, կորցրել եք Հայաստանի հետ կապը, ի՞նչ զգացողություններ ունեք:

– Ցավս, վստահեցնում եմ, Շուշիում կորցրած տունս չէ, այլ՝ հենց հայոց բերդաքաղաքը, որ աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է: Այն դժգույն ու դժբախտ չէ. դա ասողներն իրենք են դժգույն ու դժբախտ, հոգով խեղճ ու տկար: Առանց Արցախի, ես ուղղակի չեմ կարող ապրել, այս հողն է ինձ ուժ տալիս, ապրեցնում ու զորացնում, իսկ հայրենիքը պետք է սիրել ոչ թե հեռվից, այլ հայրենիքում ապրելով: Մինչ հիմա չեմ հասկացել ու չեմ էլ հասկանալու իմ այն հայրենակիցներին, որ պատերազմից հետո Արցախ չեկան: Թող չասեն՝ պայմանները լավը չէին. դա արդարացում չունի: Ես ապրում եմ Արցախում վարձակալված բնակարանում, բայց ես այստեղ իմ Տանն եմ. սա՛ է իմ Հայրենիքը, իմ հողն ու ջուրը: Հայրենիքը սիրում են՝ այդտեղ ապրելով, նրան ամուր փարվելով, նրա ցավը զգալով ու դարդին դարման անելով:

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաքվեն» հատել է 50 հազարի շեմը. այս պահին հավաքվել է 54.800 ստորագրություն

Հաջորդ գրառումը

Սոչիի լողափերը փակվե լեն․ ծովափոթորկի վտանգ կա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025
Հաջորդ գրառումը

Սոչիի լողափերը փակվե լեն․ ծովափոթորկի վտանգ կա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական