Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չինաստանի դեսպանի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարության հերքումից հետո ադրբեջանական ԱՊԱ-ն կեղծ լուրը հեռացրել է կայքից

03/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ հերքելով Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությունը, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ իբր կիրառել է «Զանգեզուրի միջանցք» խոսույթը։ 

Դեսպանը վստահեցրել է, որ այդ կոնֆերանսի ժամանակ չինական կողմն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել, իսկ եթե լրատվամիջոցներում կան չինական կողմին վերագրվող նման հայտարարություններ, դրանք կարող են կեղծ ու ոչ ճիշտ լինել։ 

Ադրբեջանական ԱՊԱ-ն կեսօրին տարածել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցչի «հայտարարությունը»։ Իբր նա ասել է. «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը կկապի Չինաստանի հետ»։ Բայց հենց Չեն Մինը հերքեց չինացի պաշտոնյային վերագրվող խոսքերը, ԱՊԱ-ն այդ հոդվածը հեռացրեց կայքից։

Դեսպանը մանրամասնել է, որ չինական պատվիրակությունը վերջերս այցելել է Բաքու և մասնակցել է կոնֆերանսի, որը նվիրված է եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։  Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։ 

«Բնականաբար, Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ երկրներ են, և մենք կողմնակից ենք նրան, որպեսզի կողմերը քաղաքական երկխոսության և դիվանագիտական ուղիներով փորձեն կարգավորել տարաձայնությունները։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը, որը մենք առաջ ենք մղում նաև Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար»,- հայտարարել է Չեն Մինը։ 

Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած խորհրդաժողովում իբր հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը մեծ ռազմավարական նշանակություն ունի և էլ ավելի կամրապնդի կապերը Եվրոպայի և Ասիայի միջև: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջալալ Հարությունյանի գործով պաշտպանության կողմն արդարացում է ակնկալում, տուժող կողմը՝ պատժի խստացում

Հաջորդ գրառումը

Ֆիզիկական ուժի գործադրմամբ դատապարտյալները դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ. պարզաբանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Ֆիզիկական ուժի գործադրմամբ դատապարտյալները դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ. պարզաբանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական