Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույնասեռականությունը հարամ է. Խալիդ Սալման

08/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատտերը հայտարարել է, որ 2022թ․ Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշումը սխալ էր։

86-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահն էր 2010թ․, երբ Քաթարին շնորհվեց Առաջնությունն անցկացնելու իրավունքը։

Բլատերի հայտարարությունը հաջորդել է Քաթարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Խալիդ Սալմանի՝ գերմանական «ZDF» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ նա նույնասեռականությունը անվանել է «ուղեղի հիվանդություն»։  Երբ լրագրողը խոսել է Քաթարում  նույնասեռականության՝ օրենքից դուրս լինելու մասին, Սալմանը պատասխանել է․ «Մեր երկիր այցելող ֆուտբոլի ԼԳԲՏՔ+ երկրպագուները պետք է ենթարկվեն մեր երկրի կանոններին։ Նույնասեռականությունը հարամ է, գիտե՞ք՝ ինչ է նշանակում «հարամ»։ Ես մոլի մահմեդական չեմ, բայց համարում եմ, որ նույնասեռականությունը ուղեղի հիվանդություն է»։ Այս արտահայտությունից անմիջապես հետո հեռարձակող հեռուստաընկերությունը դադարեցրել է հարցազրույցը։

Փաստն այն է, որ ԼԳԲՏՔ+ անձինք Քաթարում համարվում են օրենքից դուրս, նույնասեռական հարաբերությունները այստեղ պատժվում են օրենքով՝ բանտարկությունից մինչեւ մահապատիժ։

Բլատտերը խոսել է այն մասին, որ Քաթարը «չափից դուրս փոքր երկիր է Աշխարհի առաջնություն անցկացնելու համար»։

 Շվեցարական Tages Anzeiger թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է․ «Ֆուտբոլը եւ Աշխարհի առաջնությունը չափազանց խոշոր իրադարձություններ են այդ երկրի համար»։

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք առաջնությունը Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների 92-ամյա պատմության ողջ ընթացքում առաջինն է, որ անցկացվելու է Մերձավոր Արեւելքում։

12 տարի առաջ առաջնությունն անցկացնելու իրավունքի համար Քաթարը ԱՄՆ-ին հաղթեց 14 ընդդեմ 8-ի ձայներով։ Բլատտերը հայտարարեց, որ ինքն անձամբ քվեարկել է ԱՄՆ-ի օգտին եւ մեղադրեց ՈՒԵՖԱ-ի այն ժամանակվա նախագահ Միշել Պլատինիին՝ ձայները հօգուտ Քաթարի կեղծելու մեջ։

«Դա շատ վատ ընտրություն էր,- ասել է Բլատտերը,- եւ ես, որպես այն ժամանակվա ՖԻՖԱ-ի նախագահ, ինձ պատասխանատու եմ համարում դրա համար։ Քաթարը փաստացի հաղթեց Պլատինիի եւ ՈՒԵՖԱ-ի թիմի չորս ձայների շնորհիվ։ Սա է իրականությունը,- մասնավորապես ասել է Բլատտերը։

Ի դեպ, Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ուղեկցվել է տարատեսակ սկանդալներով։ Սալմանի հարցազրույցից ավելի վաղ Քաթարի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Մարիամ Յասին Ալ-Համադին էր հայտարարել, որ ժամանող երկրպագուներից ակնկալում է հարգանք մահմեդական երկրի կանոնների, սովորույթների եւ օրենքների նկատմամբ։

Առանց աղմուկի չի անցնել նաեւ առաջնության համար մարզադաշտերի եւ կից շինությունների կառուցումը։ Դրանք վրա աշխատում էին հիմնականում Աֆրիկայից եւ Ասիայից ժամանած միգրանտներ, որոնց աշխատանքի պայմանները անտանելի էին։ 2021թ փետրվարին «Դը Գարդիանը» հաշվարկեց, որ նախապատրաստական աշխատանքների 10 տարվա ընթացքում Քաթարում մահացել է Հնդկաստանից, Պակիստանից, Շրի-Լանկայից, Նեպալից եւ Բանգլադեշից ժամանած մոտ 6500 միգրանտ։

Սալմանի հայտարարությունների առիթով արդեն բողոքել են իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ, ինչից հետո Աշխարհի առաջնության կազմակերպիչները շտապել են հայտարարել, որ «ցանակացած ոք հրավիրված է այցելելու եւ վայելելու Աշխարհի առաջնության խաղերը, եւ որեւէ մեկն այստեղ խտրականության չի ենթարկվելու»։

Ռուզան Ազիզյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևի խոսքում հստակ երևում են պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ային արխիվ. 09.11.2022

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Իրավունք

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
Իրավունք

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է. Մայր Աթոռ

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ային արխիվ. 09.11.2022

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական