Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր հայցեր Հայաստանի դեմ. Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանից մարդկանց արտահանձնել

10/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2016-ի ապրիլյան պատերազմից հետո շրջանառվում էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը, որոնցով նախատեսվում էր ընդլայնել Կասպրչիկի գրասենյակը, ավելացնել դիտորդների թիվը եւ ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, Փաշինյանի բանակցությունների արդյունքում դրանք դուրս մղվեցին եւ դա փոխարինվեց, այսպես կոչված օպերատիվ կապով, որի մասին Փաշինյանը պայմանավորվել էր Ալիևի հետ Դուշանբեի  անհասկանալի բանակցությունների ժամանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որտեղ վերջինս նշել էր, որ  Հայաստանը գրավոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին:

Նրա խոսքով, այդ բանակցությունների մասին որոշ տվյալներ ներկայացրեց Ադրբեջանը պատերազմից մի քանի ժամ առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանը հերքելու փոխարեն ասեց այս ինչի է գաղտնի տվյալների արտահոսք, գաղտնի բանակցությունների արտահոսք կազմակերպում։

«Հիմա փոխադարձ վերահսկողության խնդիրը, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ են և Ադրբեջանը ԵԱՀԿ շրջանակներում սահմանափակումների ենթակա է: Հայաստանը, դե թող այ հենց հիմա հղում կատարի ԵԱՀԿ-ի հետ 1999 թվականին ձեռք բերված համաձայնության վրա և գնա ստուգի: Մինչդեռ ասում է ԵԱՀԿ-ից եկեք դուրս գանք և Մինսկի խումբը լուծարենք: Հիմա ասում է՝ եկեք ստուգեք, ես ոչ մի բան չունեմ, որը քեզ կվնասի: Թույլ կտա՞ Ադրբեջանը, որ Հայաստանը գնա ստուգի, բարև ձեզ։ Բնականաբար, դա իրատեսական չէ, ուղղակի ուզում է ասի, որ որպես բարի կամքի դրսևորում, ես պատրաստ եմ թույլ տալ, որ գաք ինսպեկցիա անեք։ Ընդ որում,  Թուրքիան կարող է այդ ԵԱՀԿ խմբի մեջ լինել»,-հայտարարեց Խաչատրյանը:

Նա նկատեց, որ երբ ԱԺ-ում հարցրել է, թե ինչու սահմանազատումն սկսվեց Տավուշից, Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ եթե իրենով լիներ, այլ կերպ կարող էր լինել. «Ասում է՝ եթե ինձնով լիներ… Այսինքն մարդը ասում է, որ իրանով չի որոշվում, թե որտեղից պետք է սկսվի սահմանազատումը: Բառացի մարդը խոստովանում է, որ ինձնով չի, Ադրբեջանն է պահանջել:

Փաշինյանը ասում է՝ ինչ ուզում ես, տվել եմ, Ադրբեջանը, մեկ է, ագրեսիվ է: Դա նշանակում է, որ ինքը ի զորու չէ կառավարել այսօրվա Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, իր բոլոր փորձերը ձախողվել են:

Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը. Նոր հայցեր Հայաստանի դեմ: Այն օրը հոդված կար 19 միլիարդի մասին էր խոսքը:

Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանից մարդկանց արտահանձնել, որովհետև ասել են, որ գործի շրջանակներում նյութեր ունենք, փաստեր ունենք, որ այլ հանցագործներ նույնպես կան»,-ասաց Խաչատրյանը:

Infoport

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին հայտարարել է «persona non grata»

Հաջորդ գրառումը

Տերյան-140. հիշատակի արարողություն՝ Հայ մեծերի պանթեոնում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025
Նորություններ

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025
Հաջորդ գրառումը

Տերյան-140. հիշատակի արարողություն՝ Հայ մեծերի պանթեոնում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական