Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. մեղավորներին հանրային տրանսպորտում չեք գտնի, նրանք երթևեկելու են ձեր հարկերի հաշվին. Հրայր Կամենդատյան

23/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

100 դրամանոց անգրագիտություն։

Հարգելի հայրենակիցներ ,արդեն բոլորդ գիտեք,որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնել վերգետնյա ուղևորատար տրանսպորտում 100 դրամից բացի, այլ նոմինալների դրամներով վճարման ընդունումը։

Նոյեմբերի 1-ից քաղաքացիները պարտավոր են տրանսպորտի համար վճարել միայն, բացառապես 100 դրամանոց մետաղադրամով։

Այս  պարտադրված որոշումը առաջացրել է մի շարք հարցեր, որոնք Երևանի քաղաքապետարանի ավագանու բոլոր անդամներին ենք ուղղում’ հույս ունենալով, որ որոշումներ ընդունելիս նրանք պետք է հաշվի առնեն արդեն իսկ գործող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական ակտեր։

Մասնավորապես ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է՝ ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել։

Ըստ  այս օրենքի՝  որո՞նք են ընթացիկ արժութային գործարքները:

Նույն օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները՝ ներառյալ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ լիազորություն չունեցող մարմինը, այս դեպքում՝ քաղաքապետարանը,  ռեզիդենտ քաղաքացիներին մատուցվող ծառայությունը իրականացնելու նպատակով որոշել է սահմանափակել ՀՀ դրամի առանձին նոմինալներով մետաղադրամների և թղթադրամների ընդունումը։  Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները չեն ըմբռնել, որ արժութային կարգավորման մասին օրենքում կա 4-րդ գլխի 9-րդ հոդվածի 2-րդ կետ, որը սահմանում է՝ Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

 Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ։

Այսպիսով կարելի է հստակ պնդել, որ Երևանի քաղաքապետարանում չկա օրենքներին տեղյակ թեկուզ  մեկ մարդ, ով 100 դրամների որոշման հեղինակներին կհուշեր, որ իրենց ընդունած տխմարությունը առոչինչ է, քանի որ Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի ,լիազորված չէ որեւէ կերպ սահմանափակելու այլ նոմինալներով վճարումը վերգետնյա տրանսպորտի ծառայության մատուցման դիմաց։

Հիմա անցնենք հարցի տեխնիկական հատվածին։

1. Ո՞վ է հետեւելու, վերահսկելու 100 դրամանոց մետաղադրամ չունեցող քաղաքացիների մուտքը վերգետնյա տրանսպորտ:

2. Կա՞ արդյոք որևէ նորմատիվ հիմնավորում վարորդի կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ։

3. Ո՞վ է Երևանի քաղաքապետարանում որոշել, որ ամբողջ տրանսպորտի համար պետք է կիրառել միայն մեկ տիպի մետաղադրամով աշխատող դրամարկղեր, և ո՞վ է այդ դրամարկղների ներկրողը։

4. Ո՞վ է ինտերնետային նկարահանում ունեցող մեքենաներում մինչև այսօր վարորդի կողմից փող հավաքելու պրոցեսը տեսնելու և չնկատելու մեղավորը։

5. Եթե քաղաքապետարանը հորդորում է միայն բացառապես 100 դրամանոց մետաղադրամներով  վճարել փոխադրման դիմաց, ապա տրամաբանական կլինի հարցնել 2025 թվականի հունվարի 1-ից սպասվող թանկացումն ի վերջո 300 դրամ

Է դառնալու և նորից խաբեբայության մե՞ջ եք բռնվելու։

Հիշենք այն  թլվատ պաշտոնյա փոխքաղաքապետ ջահելին, որ ուղեվարձի գնի մասին հեքիաթներ էր պատմում իր մանկական ուղեղով։

6. Ի վերջո,  Երևանի տրանսպորտը շահութաբե՞ր է. թե ոչ։ Եթե այո, ապա ինչո՞ւ եք պատրաստվում ուղեվարձը բարձրացնել երեք անգամ։  Եթե ոչ, ապա ինչո՞ւ չեք այն հանձնում մասնավոր տնտեսվարողների՝ ֆիքսված սոցիալական գնով։

Հարգելի հայրենակիցներ, նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր։

Այդ օրերի և հետագայի ձախողումների խայտառակության մեղավորներին հանրային տրանսպորտում չեք գտնի, նրանք երթևեկելու են բացառապես ծառայողական տրանսպորտով՝ ձեր հաշվին և ձեր հարկերի հաշվին։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը

Հաջորդ գրառումը

Լեգենդար ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
Նորություններ

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025
Նորություններ

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025
Միջազգային

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025
Հաջորդ գրառումը

Լեգենդար ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի հայտարարումից առաջ թեկնածուների ցուցակին ավելացել է ռեկորդային 338 թեկնածու (244 անհատ և 94 կազմակերպություն),...

ԿարդալDetails

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025

Կլիմայական ճգնաժամը ստիպում է Իրանին տեղափոխել իր մայրաքաղաքը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական