Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը

Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան 85-ամյա Իոսիֆ Տկաչին և նրա կնոջը` Լյուդմիլա Տկաչին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Իսլամ Խադիևը։

Կատարվում է հետաքննություն։

Նշենք, որ Իոսիֆ Տկաչը եղել է Ադրբեջանի պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Նա նաև մի քանի դեր է խաղացել ֆիլմերում։