«Հայաստանի իշխանության նպատակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքով, հայ ազգային ուժերի ոչնչացումն է»,- պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը հերթով հիշում է Փաշինյանի իշխանության օրոք գրանցված քաղաքական մահերը:
Առաջին զոհը Մհեր Եղիազարյանն էր՝ լրատվական կայքերից մեկի խմբագիըը, նա բանտում մահացավ ավելի քան 40-օրյա հացադուլից հետո: Հանկարծամահ եղավ Փաշինյանի վերելակային դիվանագիտության միակ վկան ՝ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ինքնասպան եղավ: Հուլիսի 15-ին էլ դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ հասարակական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
«Երբ Հայաստանում մեկը մյուսի հետեւից մահանում են մարդիկ կամ սրտի կանգ են ունենում, ես ակամայից հիշում եմ «Նպատակը արդարացնում է միջոցները» հայտնի խոսքը»,- ասում է Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա շատ է ընթերցել, թե ինչպես են ժամանակին հատուկ ծառայություններն ազատվել անցանկալի մարդկանցից. սպանության տարբեր մեթոդներ կան, որ անգամ փորձաքննությամբ հնարավոր չէ բացահայտել:
«Փաշինյանը ծրագրված եւ ուղղորդված դավաճանում եւ հայասպանության է ենթարկում ժողովրդին,- պնդում է պահեստազորի սպան,- իշխանության գալուց ու պատերազմի օրերին նա երեք հիմնական խնդիր էր լուծում՝ հեղինակազրկել հայոց պետականությունը, բանակը եւ ոչնչացնել ազգային ոգին: Ու այժմ էլ մեղավորներ է փնտրում, աղմուկ բարձրացնում, որ անալիտիկ մտածողությունից զուրկ մարդիկ ասեն՝ Նիկոլն ի?նչ աներ, շրջապատված էր դավաճաններով»:
Փաշինյանն անողոք պայքար է տանում այն անձանց հանդեպ, ովքեր հանդգնում են պաշտպանել մեր ազգային շահն ու քննադատել իրեն:
Հովհաննիսյանի խորհուրդն է նրանց, ովքեր դուրս են եկել թուրքահպատակ իշխանության դեմ. «Երբեք պատահական տեղ սուրճ ու ջուր մի՛ խմեք, մի՛ կերեք, երբ ասեղի ծակոց եք զգում մարմնի որեւէ մասում, անպայման դիմեք բժշկի, անպայման»: