Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․

Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր, որ վատ լուրեր էին եկել պատերազմից։ Էլի զոհեր ունեինք։ Ովքե՞ր էին, քանի՞ հոգի. հայտնի չէր։

3 օր առաջ հուղարկավորել էինք Գեղամին, արդեն ստացել էինք Մհերի զոհվելու բոթը։ 6-ի կողմերը բարձրացա ֆրանսիական համալսարան։ Դաս ունեի։ Չեմ հիշում՝ ինչպես դասն անցկացրեցի ու հետ իջա գրասենյակ։ ԳՄ սենյակում մեռելային լռություն էր։ Մոտեցա Սպարտակին։ Հարցրեցի՝ քանի՞ հոգի։ Մի թղթի կտորի վրա գրեց 23 ու արագ ջնջեց։ Երկինքը փուլ եկավ։ Ովքե՞ր էին, դեռ պարզ չէր։ Եկավ ընկ․ Հրանտը։ Ասացի, որ գոնե հիմա պիտի ինձ թողնի, որ գնամ։ Ուղարկեց, որ տղերքի վերադարձը կազմակերպեմ։

Տղերքը մնացել էին միջդիրքային տարածությունում։ Սպասում էին, որ հրադադար հայտարարվի, որ կարողանան հանեն։ Հրադադար չհայտարարվեց։ Հետո, շատ ավելի ուշ լուր տարածվեց, որ հրադադարի ու պատերազմը դադարեցնելու առաջարկը Նիկոլը մերժել էր։ Չգիտեմ․․․ Կգա ժամանակը, կպարզվի։

Մի քանի օր սպասելուց հետո տղերքը գիշերը դուրս էին եկել դիրքերից ու հանել ընկերների աճյունները։ Ու նաև մի բուժակի մարմին․ ուսին բժշկական պայուսակ կար։ Ո՞վ էր, ոչ ոք չգիտեր։ Հայ զինվոր էր։ Կամուֆլյաժի տակ կարմրամանուշակագույն սվիտեր էր հագել։ Դա եմ հիշում։

Աչքիս առաջ է Ստեփանակերտի մորգը։ Իշխանյան Դավթի հետ գնացի։ Տղերքին արդեն բերել էին։ Չպատմեմ․․․ Հերթական օդային տագնապը հայտարարեցին։ Ոչ ոք ոչ մի տեղ չգնաց։ Մորգը ռմբապաստարան չուներ։ Բակում կանգնած ծխում էինք։ Էդոն ու Սիմոնն էին մտել: Եկավ Լեռնիկը։ Բարեկամներից մեկին էին բերել։ Հետո էլի ծանոթ մի ղարաբաղցու տեսա։ Մտնում էին ներս՝ դիակները ճանաչելու։ Սարսափելի էր։ Բժիշկը մոտեցավ։ Ժամանակից շուտ ծերացել էր։ Ակնոցներն եմ հիշում։ Աչքերը փախցնելով ասաց․

– Մեքենա չունենք, կհամաձայնվե՞ս, որ մի մեքենայով Գորիս տեղափոխենք։

– Միասին են եկել, միասին էլ հետ կգնան․․․

Մի ՈՒԱԶ էր ընդամենը։ Առաջին խմբին ուղարկեցինք։ Գորիսի տղերքը դիմավորեցին։ Հաջորդ առավոտ երկրորդ խմբի հետ շարժվեցինք տուն։

Գորիսի մորգը․․․ Ըստ մարզային դիահերձարանների բաշխումը։ Մեծ մասը Պռոշյանից էին։ 17 հոգի։ Սպիտակ պարկեր՝ վրան սև մարկերով գրած «դաշնակ»։ Նաև անհայտ բուժակը, ում հասցրեցինք Մեծամորի մորգ․․․

Արթուր Խաչատրյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական