Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի օր լրիվությամբ կբացահայտվի Anglo-Asian-ում ալիևյան կլանի հանցավոր մասնակցությունը. Արտակ Բեգլարյան

26/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունները և դրանց պատճառները հստակորեն ցույց են տալիս Ադրբեջանում առկա բնապահպանական, քաղաքական ու սոցիալական խնդիրների սրությունն ու խորությունը. իրավիճակը վերլուծել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ ադրբեջանական ոստիկանները բռնի ուժով ճնշել են ադրբեջանցիների բողոքի դրսևորումները, արցունքաբեր գազ կիրառել։

Արտակ Բեգլարյանը մի քանի դիտարկում է արել այս առնչությամբ.

  1. Այդպիսի սուր ու երկարաժամկետ բնապահպանական հիմնախնդիրների պայմաններում որտե՞ղ են այն «բնապահպան» կոչեցյալ ահաբեկիչները, որոնք մեկնարկեցին Արցախի հանցավոր շրջափակումը՝ «աղավնիների» բնապահպանական դիմակներով:
  2. Սեփական շահագործված քաղաքացիներին ջարդող ոստիկանները Շուշիում համերաշխ կերպով ապրիլի 28-ից փոխարինել են 120,000 մարդու մեծ տառապանքների պատճառ դարձած ահաբեկիչներին՝ շարունակելով պետական ահաբեկչության շղթան:
  3. Հստակ է, որ ալիևյան բռնապետական ռեժիմի համար մարդը արժեք չէ՝ առանց մեծ տարբերության, թե արդյոք դիմացինը հայ է, թե՝ ադրբեջանցի, կարևորը մարդկանց ստրկացումն է, իշխանության պահպանումն ու դիզվող ոսկիները:
  4. Կարևոր է հաշվի առնել, որ Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին անցած տարի ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» Արցախի «Կաշենի» պղնձի հանքը, և հենց այդ կազմակերպությունն էլ Արցախի շրջափակման մեկնարկի գլխավոր մեղավորներից ու աջակիցներից է:
  5. Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգի բնապահպանական աղետ է ստեղծել այս ընկերությունն այնտեղ, որ նույնիսկ բռնապետական նման երկրում այդպիսի բողոքի ակցիա է իրականացվում: Իսկ ահա իրենց կողմից «վիճարկվող» «Կաշենի» հանքի գործող բնապահպանական բարձր ստանդարտները պարզապես երազանք կարող են թվալ ադրբեջանցի այդ հալածյալ բնակչության համար:
  6. Եվ այդպիսի հանցագործ ռեժիմն ու ընկերությունը ցանկանում են ուժով տիրանալ Արցախի ժողովրդի հայրենիքին ու բնական պաշարներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն Գետաբեկը ժամանակին լրիվ հայկական ու հայաբնակ տարածք էր, որն աստիճանաբար էթնիկ զտման ենթարկվեց ու յուրացվեց ադրբեջանցիների կողմից:
  7. Վստահ եմ, որ ուրիշի հողի ու սեփականության վրա աչք դրած այս հանցագործներին դեռ նոր անակնկալներ են սպասվում: Կարծում եմ՝ մեկ օր լրիվությամբ կբացահայտվի Anglo-Asian-ում ալիևյան կլանի հանցավոր մասնակցությունը: Սրա վերաբերյալ արդեն որոշ բացահայտումներ է արել աշխարհում հանրաճանաչ OCCRP հետաքննող կազմակերպությունը, նույն այն հայտնի «Պանամական փաստաթղթերում»՝ հետաքննության համաձայն բացահայտելով, որ Ալիևի դուստրերը այդ ընկերության սեփականատերերն են»:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վագների» ապստամբությունը ցույց տվեց, որ Ուկրաինային աջակցելն արդարացված է. Մակրոն

Հաջորդ գրառումը

Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել. Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել. Արմեն Աշոտյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական