Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով. Ալիևը հայտարարել է «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» թեմայով հանդիպման ժամանակ։
Ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահները տասնամյակներով միաձայն կարծիք են ունեցել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, օկուպանտն ասել է. «Մենք ապացուցել ենք, որ երեք երկրներն էլ սխալվել են։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը՝ նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, լուծմանը չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»։