Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ներկա կյանքը ցույց է տալիս, որ միայն ուժն արժեք ունի աշխարհում. Գուրգեն Յանիկյան

27/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղիղ 50 տարի առաջ, այս օրը՝ հունվարի 27-ին, 78-ամյա Գուրգեն Յանիկյանն իր արարքով հնչեցրեց Հայ անհատի պատերազմի կոչնակը: Շատ բան արվեց նրա արարքի դրդապատճառները խեղաթյուրելու համար, սակայն հեռատես ծերունին ամեն ինչ նախապես հաշվի էր առել: Ահա թե ինչպիսի վկայություն է թողել իր «Բանտարկյալի ձայնը» կոչվող հուշագրությունում, որը կազմել և հրատարակել է գրականագետ Կարո Վարդանյանը:

« …1973 թվականի հունվարի 27-ը կմնա պատմության մեջ և ընդմիշտ կապված կլինի իմ անվանը: Երբ արդեն կայացրել էի որոշումս ու հստակեցրել անելիքներս, կազմեցի 113 էջանոց մի գրություն ու բազմացրեցի 10 օրինակով: Այդ գրության 100 էջերը առնչվում էին ամերիկյան իրականությանը, օրենքներին և արտահայտում էին իմ բողոքն առ այն, թե ինչպես են ոտնատակ արվում արդարությունը, օրենքներն ու ինձ տրված խոստումները: Գրության օրինակներն ուղարկեցի նախագահ Նիքսոնին, «Թայմս» շաբաթաթերթին, «Նյու Յորք թայմս» լրագրին, Արդարադատության դեպարտամենտին, «Լոս Անջելես թայմս» և «Սանտա Բարբարա նյուզ» թերթերին, Կոնգրեսին, Սենատին և մի օրինակն էլ պահեցի ինձ: Վերջին 13 էջը, որ նվիրված էր հայության խնդրին, ուղարկեցի հայկական թերթերին: Նշածս հասցեներով ուղարկված 100 էջանոց գրության առաջին երեսը անգլերեն էր, որն ասում էր. «Եթե դուք սիրում եք Ամերիկան և ամերիկացիներին, թարգմանել տվեք այս հայերեն գրությունը, հետևություններ արեք ու սկսեք շտկել մեր կյանքի բացասական կողմերը»:

Իմ անձնական օրինակը դատավարության ժամանակ տվեցի փաստաբան Մինասյանին, որ տա անգլերեն թարգմանելու: Դատավարության ժամանակ բերեց թարգմանությունը՝ հայերենի հետ միասին, սակայն պահեց իր մոտ և մինչ օրս էլ իր մոտ է: Հետո երկու նամակ գրեցի նրան, որ գոնե դրանց պատճեններն ինձ տա ու ես կվճարեմ, բայց այդպես էլ չտվեց: Կասկած չունեմ, որ մի օր պիտի ստանամ իմ այդ գրությունը:

Մի երկար թղթի վրա էլ կոչս էի շարադրել, որը հետագայում դարձավ անհատական պատերազմի գաղափարի հիմնաքարը: Դա էլ պատճենել էի 500 օրինակ և ուղարկել զանազան քաղաքներում բնակվող հայերի, որոնց անուններն ու հասցեները վերցրել էի հեռախոսագրքերից: Ուղարկել էի փոստով ու այնպիսի հաշվարկով, որ ստանան հունվարի 27-ի երեկոյան, այսինքն, երբ գործողությունն արդեն ավարտված կլիներ: Գիտեմ, որ շատ ընթերցողներ ծանոթ չեն այդ գրությանս, ուստի հարկ եմ համարում ներկայացնել այստեղ:

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ

Այս նամակը խիստ կարևոր է, որովհետև կապված է ՀԱՅ ԴԱՏԻ հետ, որը ավելի քան 50 տարի տանջում է ամեն ճշմարիտ հայի միտքն ու հոգին:

Կասկած չունեմ, որ քո հարազատներից ոմանք զոհ են դարձել բարբարոս գազաններին, որոնց մարդկությունը ,,թուրք,, է անվանում: Նրանք նախօրոք կազմած ծրագրով մեր ցեղակիցներից երկու միլիոնին ոչնչացրին և զավթեցին մեր հողերն ու վեց միլիարդ դոլարի արժողությամբ ունեցվածք: Նրանց հաջողվեց այդ ոճրագործությունը, որովհետև կային ազգեր, որոնք օգնում էին:

Կային և ազգեր, որոնք, քողարկելով իրենց կեղծավոր դեմքերը, մարդկության անունից հայությանը համբերություն էին քարոզում, և մինչև այսօր էլ նույնն են անում:

Ազնվություն, արդարություն ու պատիվ բառերը շատ ազգերի համար արդեն կորցրել են իրենց բուն իմաստը:

Բոսֆորի ափի ոճրագործ գազանների կառավարությունը շատ երկրների լրատվամիջոցներում և նախագահների ճառերում գնահատվում է որպես արժանավոր կառավարություն, որն իբր քայլում է մարդկային եղբայրության շարքերում և արժանի է օգնության: Փառաբանում են ոչ միայն նրանց ներկան, այլև նրանց անցյալը, և աշխատում մոռացության քողով ծածկել արյունով ներկված նրանց ուղին:

Երբ մեր ներկա կյանքը ցույց է տալիս, որ միայն ուժն արժեք ունի աշխարհում, ուրեմն ի՞նչ իրավունք ունենք հայ անհատներս որպես դոնքիշոտներ սավառնել երկնքում՝ աղերսելով արդարություն և իրավունք:

Հայկական հարց գոյություն չունի: Դա ցնորք է և ինքնախաբեություն:

Գոյություն ունի ՀԱՅ ԱՆՀԱՏԻ՛ հարցը, որովհետև քո և իմ նախնիներին են թալանելով սպանել… Մեր մայրերին են բռնաբարել ու գերեվարել:

Հայ անհատն է, որ վերջապես զարթնելով երկար քնից, պետք է անհատապես ներկայացնի իր պահանջները տաճիկ գազաններին, ու ներկայացնի այնպիսի լեզվով, որ նրանց հասկանալի լինի:

Ոչ ազգը, ոչ երկիրը, ոչ եկեղեցին և ոչ էլ միությունները, ինչպիսի անվան տակ էլ որ հանդես գան, կապ չունեն այս նոր ձևի պատերազմի հետ:

ՀԱՅ ԱՆՀԱ՛ՏՆ է պատերազմ հայտարարել տաճիկ գազաններին և շարունակելու է այն՝ մինչև վերջնական հաղթանակ:

Նեմեսիս դարձած ՀԱՅ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ հարկավոր չեն պատերազմի դաշտեր, ատոմային ռումբեր… Նրանց բավական է իրենց կամքն ու ձգտումը՝ պահանջելու և տիրանալու իրենց իսկ իրավունքներին:

ՀԱՅ ԱՆՀԱՏԸ ստեղծելու է մի այնպիսի դրություն, որ վայրենի տաճիկը ոչ մի հնարավորություն չունենա հարաբերվելու ուրիշ ազգերի հետ՝ ամբողջ երկրագնդի վրա: Տաճիկ կոչվող կառավարության ներկայացուցիչները ոչնչացվելու են ամեն տեղ, ամեն երկրում անխտիր, ինչ անվան տակ էլ որ հրապարակ գան:

Աշխարհում ապրող թուրք ցեղի հասարակ ներկայացուցիչների հետ մենք գործ չունենք, նրանք չեն Հայ անհատի թիրախը: Մեր գործը տաճիկ կոչվող կառավարության ու նրա ներկայացուցիչների հետ է լինելու, ամենուրեք՝ որտեղ նրանք հանդես գան:

Երբ այս նամակը կարդաս, ես, որպես հեղինակը այս նոր տեսակի պատերազմի, արդեն անցած կլինեմ գործի: Ես լինելու եմ առաջինը և օրինակ՝ շատ շատերի համար: Կասկած չունեմ, որ ինձ նման մտածողների ցանկը կարճ չի լինի: Կասկած չունեմ, որ ամեն մի հայ պիտի աշխատի տարածել այս նոր ձևի պատերազմի գաղափարը, և անհրաժեշտության դեպքում ՀԱՅ ԱՆՀԱՏԸ օգնելու է ՀԱՅ ԱՆՀԱՏԻՆ:

Կասկած չունեմ նաև, որ նամակիս ծրարում գտնվող լրացուցիչ օրինակները կտարածես այլ վայրերում,,:

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ,

Նեմեսիս դարձած մի հայ անհատ,

հեղինակը նոր ձևի պատերազմի:

27. 01. 1973թ. (ստորագրություն):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

14 ապագա դատավորները

Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ Դրա հիմնական առանձնահատկությունները ոչ միայն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմներն են, այլև,...

ԿարդալDetails

Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին

18/06/2025

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական