«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի լրանալուն կարող է հաջորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված՝ միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին հարցումը»,- հունվարի 10-ի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այս հայտարարությությանը՝ պատասխանելով.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»։