Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 3800 դոլար պետական պարտք ունի. որտե՞ղ է իր քաղաքացուն «գցում» պետությունը 

25/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի անմիտ հրապարակման մեկնաբանություններում տարակասուսանք են հայտնել, որովհետև ֆիկտիվ հանրապետականը մոռացել էր 6.4 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ներքին պարտքի մասին: Դրանցից մեկին նախարարը որոշել է այսպես պատասխանել.  «Ներքին պարտքն այն է, որ պետությունը պարտք է իր քաղաքացիներին։ Ոնց որ դուք պարտք լինեք ձեր ընտանիքի անդամին։ Նույն բանն է, որ մի գրպանից հանես, մյուս գրպանը դնես»:

Գրառման բովանդակությունն արդեն իսկ վկայում է, որ հանրությունը գործ ունի տափակ հումորիստ և  ֆունկցիոնալ անգրագետի հետ, որը դրա համար շռայլորեն վարձատրվում է  պետբյուջեից։

Բարեբախտաբար, կա պաշտոնական վիճակագրություն, որը վկայում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմել: Ներքին պարտքը 6 միլիարդ 388 միլիոն դոլար է, արտաքինը՝ 6 միլիարդ 454 միլիոն:

Հայաստանը պարտք է վերցնում արտաքին ու ներքին աղբյուրներից։ Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։

Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։

Ինչպես արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավելիս, այնպես էլ ներսում պարտք վերցնելիս պետությունը հստակ պարտավորություններ է ստանձնում՝ ժամանակին մարումներ, տոկոսագումարների վճարներ… Ընդ որում, ներքինի դեպքում պայմանները շատ ավելի ծանր են: Ներքին պարտքի զգալի մասը ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են, որոնց միջին տոկոսադրույքը դրսից վարկերի կամ փոխառությունների տոկոսից բարձր է երեք անգամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024-ի դեկտեմբերին դրսից վարկերի ու փոխառությունների միջին տոկոսը 3.5 է կազմել, պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերողներին, մինչդեռ, պետությունը շատ ավելին է վճարում՝ 10.6 տոկոս:

Կարևոր է նշել, որ 2024-ին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար պահանջվել է 805,2 միլիարդ դրամ (ավելի քան 2 միլիարդ դոլար): Այս գումարից 483 միլիարդ դրամը (ավելի քան 1,2 միլիարդ դոլար) ուղղվել է հիմնական պարտքի մարմանը, իսկ 322,2 միլիարդ դրամը (ավելի քան 827 միլիոն դոլար)՝ տոկոսային վճարումներին։

Պետական պարտքը վերացական մի կատեգորիա չէ, այն հստակ ֆինանսական պարտավորությունների բեռ է, որը, ի վերջո, կարող է բերել ֆինանսական անվճարունակության։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչև ամենատարեց, այսօրվա դրությամբ շուրջ 3800* ԱՄՆ դոլար պետական պարտք ունի։ Սա Հայաստանի ամբողջ պետական պարտքի յուրաքանչյուրիս մասնաբաժինն է։

Ճիշտ է՝ պետությունը փակում է այդ պարտքը, բայց՝ պետական բյուջեի հաշվին, որը գոյանում է քաղաքացիների հարկերից։ Եվ եթե բարենպաստ տարիներին հարկերը և բյուջետային մուտքերը հնարավորություն էին տալիս ինչ-որ կերպ խուսանավել դեֆոլտից, ապա 2025 թվականին, ըստ ԱՄՀ կանխատեսումների, ՀՀ արտահանումը, ներմուծումը, ծառայությունների ոլորտը փլվելու է 40-50 տոկոսով,  հետևաբար, անհնար է լինելու իրականացնել պարտքերի մարումը և տոկոսադրույքների սպասարկումը։

Ուստի, ներկա իշխանությունը փորձելու է պարտքի սպասարկումը դնել տնտեսվարողների և ֆիզիկական անձանց ուսերին։

 Դրանով են պայմանավորված՝ գույքահարկի, շրջանառության հարկի տոկոսադրույքների աճը, ֆիզիկական անձանց հայտարարագրման անպատրաստ հիմարությունը, աղբի վճարների հաշվարկի փոփոխությունը և  հարկային տեռորի բազմաթիվ գործիքների ներդնումը։

Ի՞նչ պետք է անել:

Կա մեկ լուծում։

Քպ խմբակը և դրա ազգադավ պարագլուխը պետք է հեռանան:

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպասում ենք, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական