Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունները մեկտողանոց հերքում են տալիս, շարունակում զինաթափել բանակը և ոչ մի խոսք չասել հայկական տեղանունների լլկման դեմ

16/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թշնամին դեկտեմբերի 15-ին ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր մեր բանակը կրակել է իրենց ուղղությամբ։ ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ն չոր ու ցամաք հերքել էր դա։ Այն, որ թուրքերի ասածը սուտ է, աքսիոմատիկ ճշմարտություն է։

Հարցը դա չէ։ Հարցն այլ է. նկատել է քաղաքագետ Էդգար էլբակյանը՝ ներկայացնելով ադրբեջանական ապատեղեկատվության բուն նպատակը.

• Բանն այն է, թե ինչ տեղանուններ են նշված հաղորդագրության մեջ․ իբր «Ղարաքիլիսայի շրջանի Ղզլջուղ բնակավայրից» հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել «Լաչինի շրջանի Ահմեդլու գյուղի» ադրբեջանական դիրքերի դեմ։

• Պարզաբանեմ։ Թուրքերը Սիսիանը «Ղարաքիլիսա» են հորջորջում։ Ղզլջուղ բնակավայր չկա, դա նախկին կաթնապրանքային ֆերմա է Ուխտասար տանող ճանապարհին՝ Հայաստանի Հանրապետության՝ վաղուց գոյություն չունեցող «միջազգայնորեն ճանաչված սահմաններից» 7 կմ ներս։ Իսկ «Ահմեդլուն» ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղն է։ Ղզլջուղից մինչև Հերիկ 22 կմ է, իսկ մինչև «սահման», ինչպես ասացի, 7 կմ։

• Ի՞նչ կաներ իրական ազգային իշխանությունը։ Ժողովրդից չէր թաքցնի, որ այդ հատվածում մեր դիրքերը ևս 7 կմ հետ են մղվել, իսկ թշնամին ընդհուպ մոտեցել է Երևան-Գորիս-Մեղրի ճանապարհին ու Սպանդարյանի ջրամբարին, ամեն ինչ կաներ ռազմական ճանապարհով դրանք հետ բերելու կամ գոնե եղածն ամրացնելու համար։ Դրանից զատ՝ այս փաստերը կներկայացներ մանրամասն՝ ի հերքումն թշնամու ստի։ Դրանով ավելի հիմնավոր ցույց կտրվեր, որ հրաձգային զինատեսակից անհնար է Ղզլջուղից կրակել մինչև «սահման», էլ չեմ խոսում Հերիկի մասին, որ սարի այն կողմն է։ Բացի այս՝ կոնկրետ բողոք կհայտնվեր թշնամու կողմից հայկական տեղանունների աղավաղման ուղղությամբ՝ միջազգային հանրությանը դա ներկայացնելով որպես ապակառուցողականություն և բանակցություններին վնաս։

• Ի՞նչ է անում թուրքական իշխանությունը։ Չոր ու ցամաք մեկտողանոց հերքում է տալիս, շարունակում զինաթափել, կազմաքանդել ու հեղինակազրկել բանակը և ոչ մի խոսք չասել հայկական տեղանունների լլկման դեմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պայքարը շարունակվում է, միացե՛ք

Հաջորդ գրառումը

Armenian Diocesan Center Hosts Members of Local Community for Evening of Thanksgiving

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ․ Վահե Դավթյան

06/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցեղապաշտութիւն՝ ԲՆԱՒ, Հայրենասիրութիւն՝ ԱՆՊԱՅՄԱՆ. Սևակ Հակոբյան

06/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. առողջական վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան

06/11/2025
Հաջորդ գրառումը

Armenian Diocesan Center Hosts Members of Local Community for Evening of Thanksgiving

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական