Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է: Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը դեռ 2021–ին կառավարության ստանձնած բարձրագույն անելիքն ու գերագույն խնդիրն է եղել. Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովի շրջանակում: 

«Եվ ուրեմն խաղաղ զարգացման դարաշրջանն ահա բացված է: Ասել է թե՝ ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է»,–շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու ջանքեր պետք է գործադրեն:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե իր հայրենասիրության ներկայիս մոդելը ինչով է տարբերվում 2019–ի իր հայրենասիրության մոդելից և որն է 2019–ին արած իր որոշ հայտարարությունների պատճառը: 

«Չեմ կարող մոռանալ, որ 2019թ-ին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ինչո՞ւ եմ այսօր խաղաղության բերկրանք ապրելով՝ 2019-ին արել այդ հայտարարությունը: Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա: Եվ բացատրությունն իրոք շատ կոնկրետ է: Այդ արտահայտությունն արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել: Հարց է ծագում՝ ի՞նչ է, հիմա հայրենասեր չե՞մ. իհարկե հայրենասեր եմ: Բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ. ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ»,–ասաց Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս ուրեմն լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը: Վարչապետի կարծիքով՝ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը:

«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով: 2019–ին ես հայրենասեր էի՝ այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով: Բայց ո՞վ է հանձնարարել հայրենասիրության այդ մոդելը, ո՞վ է այն ձևավորվել: Այդ մոդելը խորհրդային կայսրության, ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն է»,–ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ մինչև «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծ մասամբ հենվել է 1940–1980–ական թվականները ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա:  

«Ոչ մի կասկած. մեր մեծերը մեծ ջանք են դրել՝ մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձևակերպելու այդ գործերում: Բայց այդ ամենն ի վերջո պարփակված է եղել Խորհրդային Միության «Գլավլիտով»: «Գլավլիտը» մի կազմակերպություն էր, որը գրաքննում էր բոլոր ելույթները, թերթերի բոլոր հրապարակումները, բոլոր գրքերը, ամբողջ բովանդակությունը: Եվ այն, ինչ չէր անցնում այդ «Գլավլիտի» քավարանով, չէր հրապարակվում: Հետևաբար այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, ձևավորվել են «Գլավլիտի» պայմաններում: Հետևաբար, առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ»,–ասաց Փաշինյանը: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

Հաջորդ գրառումը

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դեռ 7-8 տարի մարդիկ կկարողանան իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը կուտակել՝ օգտագործելով նաև ձմռան ամիսներին. Հովհաննես Աբրահամյան

10/11/2025
Միջազգային

«Աստծո դեմ պայքար և ճնշում». Փաշինյանը ցանկանում է ամեն գնով հափշտակել իշխանությունը. Блокнот Россия

10/11/2025
Նորություններ

Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն շուրջ 1000 մՎՏ արևային ֆոտովոլտային կայաններ. ՏԿԵՆ էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ

10/11/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

10/11/2025
Հաջորդ գրառումը

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական