Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարազատ երեխային մերկացնող մորն ինչո՞ւ դիմակավորված բերման չենթարկեցիք, տղերք, «մասովկա» չկա՞ր

10/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն օր հանրության առաջ մի խաղալիք գցելու, զբաղմունքի թեմա տալու գործելաոճին արդեն վարժվել ենք։

Այսօր էլ ֆիզիկայի ուսուցչին  դասարանում՝ աշակերտների աչքի առաջ, գետնին տապալելով, քարշ տալով բերման ենթարկելու «սենսացիայով» կերակարվեց ազգը։

Ինչ խոսք. անաչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության վարկածը սահմռկեցնող է, բայց դեռ կա անմեղության կանխավարկած կոչվածը, մեղադրանքը դեռ պետք է ապացուցվի։ Ու եթե անգամ արդեն ապացուցված էլ լիներ, դասի ժամանակ մի քանի հոգով դիմակավորված, զինված ներխուժել դասարան և ուսուցչին բերման ենթարկել ահաբեկչի պես, երբ ներխուժողներն իրենք են  արտաքին տեսքով ու գործողություններով ահաբեկչի պես պահել իրենց, առնվազն դատապարտելի է։

Դետեկտիվ-թրիլլեր ֆիլմի այսպիսի տեսարան բեմադրած ԱԱԾ-ին մի՞թե դժվար էր տեղեկանալ, թե երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ կասկածվող ուսուցիչը այսօր դասը ե՞րբ է ավարտում, ե՞րբ է դպրոցից դուրս գալու։ Ըստ այդմ էլ, հնարավոր էր թրիլլերի տեսարանը բեմադրել դպրոցից դուրս,  որպեսզի երեխաների հոգեհուզական ներաշխարհը չխաթարվի։

Եվ ո՞ր մի պայծառ գլխում է հղացել ուսուցչին բերման ենթարկելու օպերացիան իրականացնել ահաբեկչական օպերացիայի կանոններով՝ անչափահասի նկատմամբ բռնի, անհամաչափ ուժ կիրառողի նկատմամբ  անհամաչափ, բռնի ուժ կիրառել հենց անչափահասների աչքի առաջ՝ դպրոցում, պարոնա՛յք, ԴԸՊ-ՐՈ-ՑՈՒՄ։

Բերման ենթարկելու ուրիշ ավելի հարմար տեղ չգտա՞ք, «օրենքի պահապան, օրենքի ծառա»  տղերք։

Մասկի-շոուներից չհոգնեցի՞ք։ Անցյալ տարվա ամռանը սոցցանցերում սահմռկեցուցիչ տեսանյութ հրապարակվեց. 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում  դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին ստիպում  թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան լաց է լինում, մորը հարցնում՝ ինչի՞ համար է ծեծում։ Պարզվեց, որ այս կինը նաև սեռական բնույթի տեսանյութերում է  նկարահանել իր երեխաներին ու փող աշխատել։

Այս կնոջ արարքն ավելի մեղմ է, քան ուսուցչի՞նը։ Ինչո՞ւ նրա ձերբակալումն էլ թրիլլերի տեսարանի նման չբեմադրվեց՝ դիմակավորված անձինք, անսպասելի ներխուժում, գետնին տապալել, բերանքսիվայր տանել…

Լավ, հասկացանք, «թամաշայի» համար անհրաժեշտ «մասովկա» չկար՝ դպրոց, հարյուրավոր աշակերտներ ու ուսուցիչներ, վախի մթնոլորտ…

Ձեր ձեռագիրը նույնն է, տղերք, բայց դրա համար ձեզ «մասովկա»  է պետք, որ վախ ներշնչեք։ Նույն գործողությունը կատարելու համար ձեզ համապատասխան, տրամադրող միջավայր է պետք՝ կամ դպրոց, կամ Եռաբլուր. ու կապ չունի, որ մի դեպքում երեխային բռնաբարելու մեջ կասկածվողին եք քարշ տալիս, իսկ մյուս դեպքում՝ Հերոսների մայրերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվան ասում է՝ դու չես բանակցում Ալիևի հետ, դա բանակցություն չի. դու մեզ գցում ես

Հաջորդ գրառումը

Եղել ենք, կանք եւ կլինենք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Եղել ենք, կանք եւ կլինենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական