Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ «Հետք»

15/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը. գրում է Hetq-ը։

Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։

Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։

Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին

Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։ 

Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։ 

Պետական պարտքի մասին պաշտոնական  տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։

Այսպես, ի՞նչ են ասում այդ տեղեկագրերը։

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ 

2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։ 

Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։

Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։  Ներքին պետական պարտքը ձևավորվում է հիմնականում  գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որոնք ձեռք են բերում մեծամասամբ ռեզիդենտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետությունը այդպիսով պարտք է մնում ռեզիդենտներին։ 

Նույն ընթացքում արտաքին պարտքը նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Այս մեկը Պապոյանը կարող էր որպես ձեռքբերում ներկայացնել։

Արտաքին պարտքը հիմնականում օտարերկրյա պետություններից, միաջազգային կազմակերպերպություններից վերցված վարկերն են, եվրապարտատոսմերից ստացված գումարները։ Հայաստանի 6 մլրդ 454 մլն դոլար արտաքին պարտքի փոքր մասը՝ 504 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ ՀՀ կառավարության։ 

Վերադառնալով նախարարի նշած  5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշին՝ տեսնում ենք, որ անգամ արտաքին պարտքը առանձին վերցրած այդքան չէ, ավելի շատ է։ Հնարավոր է՝ նախարարը որևէ ամսվա ցուցանիշից հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։

Տարիների ընթացում Հայաստանի պետական պարտքը միայն աճել է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Բունդեսթագի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևանում է։ Ամենայն հավանականությամբ նրան հենց օդանավակայանից կկալանավորեն։ Հայտնի չէ, թե նրան...

ԿարդալDetails

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական