Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միացյալ վախերը

01/08/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը:  Նրան կարելի է հասկանալ: Բացի  շռայլություններից, որոնցից կարող է զրկվել անմիջապես, կա մեկ այլ կարեւոր պատճառ եւս. նա քաջ գիտակցում է՝ հենց ազատեց վարչապետի աթոռն ու չունեցավ իրավական համակարգին հրամաններ արձակելու հնարավորություն, լավագույն դեպքում՝ հայտնվելու է մեղադրյալի աթոռին (իրավաբանները բազաթիվ պատճառներ են նշել ,թե ինչու՝ միջամտություն դատական համակարգի գործերին, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանցում Ադրբեջանին՝ ականապատ քարտեզների տեսքով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում  եւ կարեւոր ռազմավարական բարձունքների հանձնում թշնամուն՝ բանավոր փոխըմբռնմամբ  եւ այլն):  

   Ադրբեջանն ու Թուրքիան էլ վախենում են կորցնել Փաշինյանին: Եւ սա պարզապես հույզերից բխող ձեւակերպում չէ: Բավական է հիշել դեպքեր, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ են: Երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց ու պահանջեց Փաշինյանի հրաժարականը, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անմիջապես իր աջակցությունը հայտնեց Հայաստանի իշխանություններին եւ դատապարտեց  հեղաշրջման փորձը:  2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ցնծությամբ ընդունեցին Ադրբեջանում: Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի պատվին Շուշիում ադրբեջանցիները հրավառություն կազմակերպեցին, իսկ սոցցանցերում ողջունեցին նրա հաղթանակը:

  Փաշինյանն այն մարդն է, ով վերացնում է խոչընդոտները Թուրքիայի եւ Ադրբեջանի` վաղեմի երազանքների իրականացման ճանապարհին, նպաստում տարածաշրջանում նրանց դիրքերի հզորացմանը՝ սեփական երկրի անվտանգության, պետականության ու տարածքների հաշվին:

 Պարզ է, որ թուրքերի ու ադրբեջանցիների ծրագրերը դեռ լիարժեք իրագործված չեն, եւ Փաշինյանը նրանց պետք է օդ ու ջրի պես: Հատկապես, երբ նա նաեւ անողոք պայքար է տանում թուրքական օրակարգը մերժողների, ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության հարցը առաջ մղողների դեմ:

     Եւ զարմանալի զուգադիպությամբ՝ հենց այն ժամանակ, երբ  Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ իրենց ծրագրերին խանգարում են Հայաստանի եւ սփյուռքի հայ «ռադիկալներն» ու իրենք «վճռականորեն կանխելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները», Փաշինյանի իշխանությունը սկսեց պայքարը նաեւ Սփյուռքի՝ հատկապես ՝ դաշնակցական գործիչների դեմ:  Նրանց մուտքը հայրենիք արգելված է:    Իշխանության այս գործողությունները առարկայացնում են այն պնդումը, թե Փաշինյանը ծառայում է թուրք-ադրբեջանական օրակարգին: Ու սա արդեն  դավադրության տեսություն չէ,  իրական դավադրություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դժվար չէ պատկերացնել, թե ում է ձեռնտու Սփյուռքի օտարացումը, հայրենազրկումը․․․

Հաջորդ գրառումը

Արցախում լարված է. ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե ուզում եք, որ Փաշինյանը պարտվի, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին. Թաթոյան

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վանաձորի փրկարար ջոկատի մեքենան վթարի է ենթարկվել. հրշեջ-փրկարարը մահացել է

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անուշավան եպիսկոպոսը համաձայնել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում դիմավորել Փաշինյանին. «վարձքը» կլինի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնին վերընտրվելը

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների միտումնավոր զեղչումը կարող է հանգեցնել հերձվածի

26/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախում լարված է. ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական