Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արցախում լարված է. ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն