Փետրվարի 11-ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան միկրոբլոգում:
Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։