Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոչ եմ անում վերականգնել իմ պաշտպանների իրավունքը. Ավետիք Չալաբյանի պաշտպանները լքել են նիստերի դահլիճը

26/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեցին «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատալսումները:

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը հայտնեց՝ իրենք չեն ծանոթացել վարույթի նյութերին, ընդ որում` ոչ իրենց մեղքով:

Ըստ Վարազդատ Հարությունյանի՝ վարույթի նյութերը դատարանին տրամադրվել են հուլիսի 12-ին, իսկ Ավետիք Չալաբյանին` հուլիսի 20-ին:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին` Հարությունյանը հավելեց, որ Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին վարույթի նյութերին ծանոթանալու համար 4 կամ 5 օր տրամադրելը ողջամիտ ժամկետ չէ:

«Վարույթն իրականացնող քննիչը խախտել է մեղադրյալի իրավունքները եւ օրենսդրությունը` ժամանակին չտրամադրելով մեղադրական եզրակացությունն ու գործի նյութերը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Քաղբանտարկյալ Չալաբյանը ևս հաստատեց՝ գործի նյութերն իրեն չեն տրվել։

Սակայն դատավոր Մարտիրոսյանը պնդեց, որ պաշտպանն ինքը կարող էր ծանոթանալ գործի նյութերին ու շարունակեց դատավարությունը:

Արդյունքում պաշտպանական կողմը դատարանի գործողություններն ապօրինի որակեց ու լքեց նիստերի դահլիճը։

Անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ. արձանագրեց Մնացական Մարտիրոսյանը, դատական սանկցիա կիրառեց պաշպտապնների նկատմամբ ու մեկ ժամով ընդմիջեց նիստը:

Ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը նշեց՝ եթե Չալաբյանի պաշտպանները չներկայանան նիստին, ապա դատարանը Հանրային պաշտպանի գրասենյակ կդիմի՝ գործին նոր պաշտպան ներգարվելու համար։

Չալաբյանն առարկեց. «ինձ համար հանրային պաշտպան ունենալն անընդունելի է։ Կոչ եմ անում վերականգնել իմ պաշտպանների իրավունքը»։

Դատարանը մինչև հուլիսի 27-ը՝ ժամը 16:30-ը, հետաձգեց նիստը:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով այդ հոդվածն ապաքրեականացված է եղել, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց և Չալաբյանի երկամսյա կալանավորման ժամկետը լրանալուց առաջ օրենսգրքում լրացում է կատարվել, վերը նկարագրված արարքը քրեականացվել է, եւ այդ պայմաններում՝ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 26.07.2022

Հաջորդ գրառումը

Այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

Այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական