Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Ռուսաստանը փորձում է անկայունություն ստեղծել Վրաստանում։
Լրագրողների հետ զրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ Մակրոնը սուտ է խոսում, նրան խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է»։
«Ֆրանսիայի նախագահը պետք է նայի Ուկրաինային, որը նրանք զոհաբերեցին ու կործանեցին։ Ես խոսում եմ իրական խնդրի մասին։ Ես չեմ կարող մեկնաբանել սուտը։ Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որն այսօր բախվում է բոլորին՝ դա կործանված Ուկրաինան է»,- ասել է Կոբախիձեն։