Արցախում ծիրանը վաճառվում է 3000 դրամով, բալը՝ 2000։ Կիլոգրամը, ոչ թե մեկ արկղը։
6 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի գյուղական բնակավայրերում պարենային մթերքի հայթայթումը մի քիչ հեշտացել է, քանի որ միրգ-բանջարեղենը հասել է, բայց վաճառքի գներն ուղղակի սահմռկեցնող են։
Ցանկը շարունակենք. վաղահաս սալորի մեկ կգ-ը 2.500 դրամ է, խնձորինը՝ նույնպես այդքան, մի փունջ կանաչին վաճառվում է 500 դրամով, կարտոֆիլի կիլոգրամը 700 դրամ է։