Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության խաչմերուկ» կոչված կուտը

26/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարություն կոչված խունտան այսօր տարածել է մի քարտեզ-հրավիրատոմս, որով իբր թե խաղաղության խաչմերուկ նախաձեռնությամբ է հանդես գալիս։

Azg.am-ը ներկայացնում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը՝ «խաղաղության խաչմերուկ» կոչվածի մասին, որով, ի դեպ, հպարտանում է քպ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նախաձեռնության քննարկման առանցքը  տնտեսական, քաղաքական և բարոյական հարթության հիմնախնդիրներն են։

 Փորձենք համառոտ կերպով ներկայացնել ստանդարտ, ոչինչ չասող բառերի հետևում թաքցրած իրականությունը։

1.Տնտեսական.

Տնտեսական իմաստով խաչմերուկի գաղափարը բաղկացած է երկու ճանապարհային կառուցվածքներից՝ երկաթուղային  և ավտոմոբիլային։

Ա.Երկաթուղի։

Այս նախագծով երկաթուղային հաղորդակցումը վերականգնվելու է Մեղրիի հատված և հայ թուրքական սահման՝ Գյումրի- Կարս հատվածներում։

Շահութաբերության ի՞նչ մակարդակ կունենա այս երկաթուղին Բաքու- Թբիլիսի- Էրզրում երկաթգծի հետ համեմատած։

Եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ գործող երկաթգիծը դեռևս շահութաբեր չէ և ունի թողունակության օգտագործման 40 տոկոսանոց մակարդակ, ապա ոչ ոք չի ներգրավվելու  նոր երկաթուղային մեգանախագծերում, որովհետև դրանք  մոտակա 50 տարվա  ընթացքում չեն ապահովելու շահույթ և ներդրումների վերադարձ։

Բ.Ավտոմոբիլային հաղորդակցման պարագայում արդեն իսկ Իրանի և Ադրբեջանի միջև գործում է անվտանգ ճանապարհ, և  ոչ մի ադրբեջանցի չի օգտվելու ՀՀ տարածքով անցնող ճանապարհներից, անվտանգության և երկարատևության պատճառներով։ Փաստացի ունենք իրավիճակ, որ առաջարկվող խաչմերուկը տնտեսապես շահութաբեր չէ և  չի էլ լինելու։

Գ.Դրանից բացի,  «խաչմերուկ» նախագիծը առաջարկողները նշել են, որ պետք է մաքսային, հսկողական գործառույթներն իրականացվեն անդամ երկրների օրենսդրությանը համապատասխան, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական բնույթի բեռներ տեղափոխել այդ խաչմերուկով։

2.Քաղաքական:

 Քաղաքական հարթության վրա խաչմերուկ կոչվածը լրիվ «աջափսանդալ» է։ Մասնավորապես՝

1.Իրանի տարածքում արդեն իսկ առկա ճանապարհների փոխարեն ՀՀ զուգահեռ ճանապարհներ առաջարկելն ուղղակի կերպով հարվածում է իրանական շահերին։

2.Թուրքական կողմին առաջարկվող նախագիծը կարող է ընդունվել միայն Ադրբեջանին ՀՀ տարածքում վիճելի անկլավների հանձնումից հետո միայն,  և այդ թեմայով բազմիցս ուղղակի կերպով խոսել է Էրդողանը։ Այսինքն՝ տեսական ճանապարհների դիմաց ՀՀ պետք է զիջի փաստացի տարածքներ։

3.Հաջորդ խնդիրը Վրաստանի մեկուսացումն է ճանապարհային խաչմերուկից և անկասկած, վրացական կողմը յուրահատուկ արտոնություններով կվիժեցնի նախագծի իրականացումը։

4.Հարցերից ամենահանգուցայինը  ռազմական բնույթի բեռների փոխադրման մասին դրույթների բացակայությունն է, որը բավականին երկիմաստ է՝ հաշվի առնելով Իրանի անվտանգության նկատառումները։

3.Բարոյական կողմ։

Առաջարկվող նախագիծն ունի նաև բարոյական բնույթի խնդիրներ։

1.Արցախի ռազմական գրավման Ադրբեջանական հարձակումից անցել է ընդամենը մեկ ամիս, և ներխուժման արդյունքում ունեցել ենք հազարից ավելի անհետ կորածներ, մի քանի հարյուր զոհվածներ և վիրավորներ, հարյուր քսան հազար տեղահանվածներ։ Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի կորուստը պլանավորված էր, և Արցախն ու արցախցին էին խանգարում այս խաչմերուկ կոչված նախագծին։  Խաչմերուկ կոչված հերթական հակահայ նախագծի շահառուների համար հայ էթնոսը, Արցախի Հանրապետությունը, մարդն ընդհանրապես զրո են, և եթե նրանք խանգարում են նախագծին, ապա կարող են ոչնչացվել, սպանվել, ենթարկվել էթնիկ զտման կամ ցեղասպանվել։

Կարծում եմ՝ գիտակից հայ մարդիկ ընկալեցին  «խաղաղության խաչմեռուկ» նախագծի շուրջ առաջացած մտահոգիչ պատկերը։ Սա հակահայ իշխանության հերթական խաբեբա գործարքն է մեր էթնոսի, ՀՀ պետության թշնամիների հետ։ Իսկ խաչմերուկ կոչված այս կուտը իշխանության խունտան նետել է հանրային կյանք, որպեսզի դրա շուրջ ստեղծված մեդիա -աղմուկով խլացնի Արցախը հանձնելու մասին դավաճանական քայլերի քննադատությունը և խուսափի պատասխանատվությունից։

Խունտան պետք է հեռանա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ մշակած ծրագրով այս 5 տարիների ընթացքում բնակարան էր ստանալու 5.000 սպայական ընտանիք. ո՞ւր են այդ բնակարանները

Հաջորդ գրառումը

Կարո՞ղ է որևէ մեկը ինձ բացատրել՝ օրակարգում ինչո՞ւ կա միջանցքի հարցը, երբ չկա ոչ Արցախ, ոչ արցախահայություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
Հաջորդ գրառումը

Կարո՞ղ է որևէ մեկը ինձ բացատրել՝ օրակարգում ինչո՞ւ կա միջանցքի հարցը, երբ չկա ոչ Արցախ, ոչ արցախահայություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական