Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
«Մոսկվան արդեն հնչեցրել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Անհրաժեշտ է նաեւ կարգավորել տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցում տարաձայնությունները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու խաղաղապահներն աշխատում են իրավիճակի լուծման ուղղությամբ, նրանց շնորհիվ վերականգնվել է գազամատակարարումը և հումանիտար նշանակության մեքենաների շարժը։
Ակնկալում ենք իրավիճակի հանգուցալուծում մոտ ժամանակներս», – հայտարարել Է Զախարովան։