Հայերը հույս ունեն, որ եթե ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, պաշտոնական Բաքուն կնահանջի։ Բայց նրանք պետք է իմանան, որ դա տեղի չի ունենա. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտնել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) տնօրենների խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Խոսելով պատճառների մասին, թե ինչու հայերը չեն ընդունում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի կողմից ուղարկվող սննդամթերքը, նա ասել է, որ այստեղ մարդասիրական օգնության մասին չէ խոսքը։ Ըստ Շաֆիևի՝ այս ողջ պատմության մեջ հայերի հիմնական մտադրությունը Լաչինի ճանապարհը վերահսկողության տակ առնելն է։
«Ղարաբաղի հայ բնակիչներն իզուր են ակնկալում դրսի աջակցություն։ Նրանք կարծում էին, թե Լաչինի ճանապարհով կկարողանան զինվորականներ ուղարկել Ղարաբաղ։
Սակայն Հայաստանի ծրագրերը ի չիք դարձան, երբ Ադրբեջանն այնտեղ սահմանային անցակետ կառուցեց։ Անցակետի տեղադրմամբ պատկերն ամբողջությամբ փոխվեց: Հիմա նրանք ոչ մի օգնություն չեն ընդունում, և, ցավոք, աշխարհում կան նրանց աջակցողներ։ Հայերի կարծիքով՝ Լաչինի ճանապարհը պետք է անցնի իրենց վերահսկողության տակ։ Բայց նրանք պետք է իմանան, որ ադրբեջանցի մաքսավորներն ու սահմանապահները միշտ ստուգելու են իրենց։ Նրանք պետք է հարկեր վճարեն։ Սա է իրականությունը, և այն չի փոխվելու»,- հայտարարել է Շաֆիևը: