Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Իսրայելը չեղարկել է Իրանի վրա հարձակվելու իր ծրագիրը Բայդենի հետ զրույցից հետո

Իսրայելը որոշել էր հարձակվել Իրանի վրա կիրակի վաղ առավոտյան, սակայն ծրագիրը չեղյալ է համարվել վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

Ամերիկյան պարբերականի տեղեկատվության  համաձայն, Բայդենի վարչակազմը Իսրայելին խորհուրդ է տվել զգույշ լինել և խուսափել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից՝ Իրանի օդային հարվածներից հաջողությամբ պաշտպանվելուց հետո։

ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելի կողմից ավելի քան 300 անօդաչու  և հրթիռ  որսալը գնահատել են որպես կարևոր ռազմավարական հաղթանակ, որը կարող է հետագա պատասխան միջոցներ չպահանջել, նշում է լրատվամիջոցը: