Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է նշանակում «Հիգերորդ շարասյուն». պատմական նախատիպեր

25/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական քաղաքական իրականության մեջ դեռևս իշխող անհատապաշտ խունտան ժամանակ առ ժամանակ օգտագործում է «հինգերորդ շարասյուն» արտահայտությունը և փորձում  յուրահատուկ գռեհիկ, մեղադրանքով լի թունոտ հակակրանք ստեղծել  քաղաքական հնարավոր բոլոր հակառակորդների նկատմամբ։

Ընդհանրապես քաղաքական ընդդիմադիրներին ասֆալտին պառկեցնողը, ասֆալտի  դիետա խոստացողը, պողպատե մուրճով սպառնացողն այնքան է սուզվել ատելության թանձր, մահաբեր ճահճի մեջ, որ ընդամենը մի քանի քայլ է հեռու Լինչի դատաստան իրագործելու  գայթակղությունից։

 Ժողովրդավար համարվող, եվրոպական արժեքներ դավանող երկրում նման գայթակղությունը, իհարկե, զսպվում է գործող սահմանադրությամբ, բայց երկրի գլխավոր օրենքն արդեն իսկ ենթարկվել է նենգափոխումների.  միամիտ պետք է լինել հավատալու, որ սահմանադրական կարգավորումները կազդեն, այսպես կոչված, «քաղաքացու վրեժի» ժամ հայտարարող պաշտոնյայի վրա, որը ստորգետնյա բունկերից Բարդուղիմեոսյան արյունալի կոտորածի հրավեր էր անում  կողմնակիցներին, որոնք էլ զինվորական պարտականությունները լքել և լցվել էին Հանրապետության հրապարակ։

Ատելության հաշվեհարդարի մարմաջով անուղեղ սրիկաները, փրփուրը բերաններին, պատրաստ էին հոշոտել «հինգերորդ շարասյուն» կոչված ընդդիմախոսներին։ Մարդասպան դառնալու ներքին գազանային բնազդի էյֆորիայի կրողները գերեզմանից հառնած զոմբիների հրճվանքով կրկնում էին՝ «հինգերորդ շարասյուն» և ենթադրյալ թիրախներին հոշոտելու կոչեր անում։ Խեղված միտք ունեցողների գերակշիռ մասն անգամ չգիտե՝ ինչ է  «հինգերորդ շարասյունը», էլի շարասյուներ կա՞ն, ո»վ է այդ ասույթի հեղինակը, որտե՞ղ է այդ բնորոշումն առաջին անգամ կիրառվել:

Ուրեմն այսպես. «հինգերորդ շարասյուն» տերմինը պատկանում է իսպանացի գեներալ Էմիլիո Մոլային, որը ղեկավարում էր ֆրանկիստների բանակը քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Ռազմական հեղաշրջման ակտիվ մասնակիցը, մոտենալով Մադրիդին, 1936 թ.-ի հոկտեմբերի սկզբին  քաղաքի բնակիչներին ռադիոյով տեղեկացրեց, որ բացի իր տրամադրության տակ գտնվող չորս ռազմական շարասյուներից, նա ունի ևս մեկը հենց Մադրիդում, որը վճռորոշ պահին կհարվածի թիկունքից:

 «Հինգերորդ շարասյուն»-ը խուճապ էր տարածում, զբաղվում էր մանիպուլյացիայով, լրտեսությամբ և դիվերսիաներով, սակայն պետք է նկատել, որ պարծենկոտ Մոլան փոքր-ինչ չափազանցրել էր դրա արդյունավետությունը և կշիռը, քանի որ  հանրապետական Մադրիդը, ընդդեմ ֆաշիստական պաշարման, դիմակայեց ևս երկուսուկես տարի։

Իսպանական քաղաքացիական պատերազմը տեղի է ունեցել 1936 -1939 թվականներին մի կողմից Հանրապետականների, ովքեր սատարում էին Իսպանիայի երկրորդ հանրապետությանը և դաշնակցում էին Անարխիստական տարբեր խմբավորումների հետ, իսկ  մյուս կողմից Ազգայնականները, որոնց գլխավորում էր Գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն։

 Չնայած պատերազմը հաճախ համարում են պայքար ժողովրդավարության և ֆաշիզմի միջև, որոշ պատմաբաններ այն համարում են բախում ձախակողմյան հեղափոխականների և աջակողմյան հակահեղափոխականների միջև։

Պատերազմը դարձավ իսպանական ժողովրդի մեծագույն դժբախտությունը. հարյուր հազարավոր մարդիկ զոհ գնացին, ավերվեց երկրի քաղաքների մեծ մասը, տնտեսությունը ետ շպրտվեց տասնյակ տարիներով, ոչնչացվեց իսպանական մշակույթի, գիտության էլիտան, դառը հակամարտություն ծավալվեց իսպանական հանրության մեջ։

Երկրում ծավալվեցին կարմիր և սպիտակ տեռորները։ Ռազմական գործողությունների առաջին ամիսներին սպանությունների մեծ մասը կատարվել է ոչ թե ռազմաճակատում կռվի, այլ քաղաքական հաշվեհարդարների հետևանքով։ Որոշ դեպքերում քաղաքական հակառակորդների սպանությունները կատարվել են տարերայնորեն, սակայն հիմնականում պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած բռնությունները իրականացվում էին հատուկ խմբերի կողմից։

Ազգայնականներն իրենց վայրագությունները կատարում էին հասարակության առջև, տեղական կաթոլիկ եկեղեցու հոգևորականության աջակցությամբ և քաղաքական վերնախավում։

Սպիտակ տեռորի քաղաքական հետապնդումները Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել էին  ազգայնական ուժերի պաշտոնական քաղաքական գիծը և  գեներալ Ֆրանկոյի առանցքային քաղաքականությունը։

Սպանվում էին Ֆրանկոյի քաղաքական բոլոր հակառակորդները,  այդ թվում՝ Ժողովրդական ճակատի անդամներ, ազատականներ, սոցիալիստներ, տրոցկիստներ, կոմունիստներ, անարխիստներ, բողոքական քրիստոնեաներ, ազատամիտներ, մտավորականներ, մասոններ, գալիսիականներ, կատալոնցիներ և բասկ ազգայնականներ։ Իսպանական աղետը ուսումնասիրող հեղինակները ընդգծում էին, որ կարմիր տեռորը խլել է շուրջ երկու հարյուր հազար, իսկ սպիտակ տեռորը մոտ չորս հարյուր հազար մարդու կյանք։

Ինչպես նկատում ենք, «քաղաքացու վրեժը» արտահայտությունը քաղաքականություն բերող անձին լսելու և քաղաքացիական պատերազմը հրահրելու կոչը ոչ թե փրկելու էր, այլև հիմնահատակ կործանելու էր Հայաստանը, այն դարձնելու էր մոխրացող ավերակներ՝ պետականության անխուսափելի կորստով։

Իհարկե, դա չէր կարելի թույլ տալ, և հայ մարդկանց ինքնագիտակից զսպումը փրկեց երկիրը քաղաքացիական պատերազմ գլորվելու սարսափելի հեռանկարից։ Բայց կա մի հանգամանք, որը հստակ տարբերակում է ՀՀ հնարավոր «հինգերորդ շարասյունը» դրա իսպանական տարատեսակից։

Գեներալ Ֆրանկոյի աջակիցները

1.Բոլորը ծառայել էին իսպանական բանակում՝ ի տարբերություն քպ աջակիցների, որոնց ճնշող մեծամասնությունը գոյություն չունեցող հիվանդություններով խուսափել է ծառայությունից։

2.Բոլորը խորապես հավատացյալներ էին՝ ի տարբերություն քպ աջակիցների, որոնք հայոց առաքելական եկեղեցու և հավատքի դեմ ոտնձգությունների կազմակերպիչներև անմիջական կատարողներ են։

3.Բոլորը ազգայնական էին՝ ի տարբերություն քպ աջակիցների, որոնք խորապես մերժում են ազգային արժեհամակարգը, վարկաբեկում դրսից ներմուծված «առաջադեմ և քաղաքակիրթ արժեքների» քարոզչության միջոցով։

Կարծում եմ՝  ցանկացած իշխանավոր ամեն պահի պարտավոր է հիշել, որ անձնական իշխանությունը պահելու գայթակղությունը լավ տեղ չի տանում և  կարող է ցանկացած լարված իրավիճակ տանել  դրամատիկ հանգուցալուծման՝ անխուսափելի զոհերով և կորուստներով։

Ուստի, հորդորում եմ բոլորին, ի շահ մեր բզկտված Հայրենիքի, որի զավակները դեռ երկար տարիներ չեն ապրելու ազատ և երջանիկ,  այլևս երբեք չօգտագործել «հիգերորդ շարասյուն», «Բարդուղիմեոսյան գիշեր» արտահայտությամբ քաղաքական կոչեր։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն Արմավիրում ՔՊ նիստ է վարել, քննարկել են գաղափարախոսական հարցեր

Հաջորդ գրառումը

Լրագրողներու թիրախաւորումը պատերազմական ոճիր Է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026
Հաջորդ գրառումը

Լրագրողներու թիրախաւորումը պատերազմական ոճիր Է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական