Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ի՞նչ է նշանակում՝ «Քարվաճառի ուղղությամբ անօդաչու ենք խոցել»

Ադրբեջանը հայտարարում է, որ «չեզոքացրել է Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վրայով հետախուզական թռիչք իրականացնող կվադրոկոպտերը»։

Այսպիսի հայտարարություն է  տարածել թշնամի երկրի ՊՆ-ը։

Քարվաճառի ուղղությունը դեռ չի նշանակում, որ Արցախի տարածքն է։ Դա կարող է լինել հայկական տարածք՝ Վարդենիսի շրջանը, Սոթքը, որտեղ, փաստորեն, Ադրբեջանը խոցել է հայկական անօդաչու թռչող սարք։

Իսկ հայտնի է, որ Քարվաճառի ուղղությամբ Ադրբեջանն օկուպացրել է Սոթք գյուղից հարավ-արևելք, Վերին Շորժա գյուղի շրջակայքը և Ջերմուկ քաղաքից արևելք ընկած տարածքները։