Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում և  այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր

11/04/2025
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին  (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  մասին:

Ստորև թարգմանաբար հատված է ներկայացվում հարցազրույցից.

Հյու Հյուիթ: Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան քաղբանտարկյալներ, որոնցից  մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը պահվում է Ադրբեջանում։ Նրա որդին՝ Դավիթը, միանում է մեզ Ջարեդ Գենսերի հետ, ով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպան է։  Դավիթ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոր բանտարկության պայմանների մասին։ Դուք կարողանո՞ւմ եք խոսել նրա հետ, տեսակցել նրան։ Նա մեկուսացվա՞ծ է, թե՞ նրա հետ համեմատաբար լավ են վարվում՝ որպես քաղբանտարկյալի։

Դավիթ Վարդանյան: Շատ կարևոր է, որ լսարանը հասկանա այն իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներառյալ Freedom House-ի, Ադրբեջանը դասվում  է աշխարհի ոչ ազատ երկրների թվում և  համարվում է ամենափակ ավտորիտար ռեժիմներից: Խնդիրն այն է, որ 2023 թ. սեպտեմբերին հորս ձերբակալությունից ի վեր ընտանիքի ոչ մի անդամ չի կարողացել անձամբ տեսնել նրան։ Միակ բանը, որ մենք ունեցել ենք, դա հեռախոսազանգերն են, որոնք, մի քանի րոպե են տևում։ Կա նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը այցելում էր բանտարկյալներին , բայց ցավոք, այս տարվա սկզբին Ադրբեջանը հայտարարեց երկրում գործող շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի գրասենյակների փակման մասին, ինչը նշանակում է, որ  հիմա գերիներին  ավելի մեկուսացված են լինելու:

Որպեսզի պատկերացնեք մեկուսացվածության աստիճանը՝ ասեմ, որ Ջարեդը՝ մեր փաստաբանը, որը թիմում է 2024 թվականի վերջից, չի կարողացել ոչ միայն այցելել հորս, այլև խոսել նրա հետ կամ  ծանոթանալ գործի նյութերին։ Այնպես որ, ամեն ինչ կատարվում է  լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի  և օրենքների խախտումներով, և մենք  չափազանց մտահոգված ենք:

Հյու Հյուիթ: Պարոն Գենսեր, Դուք շատ եք զբաղվել այս հարցերով… Պատանդներին դուրս հանելը շատ նուրբ գործ է։ Եթե չափից ավելի ճնշում գործադրեք, նրան ավելի խորը կմղեք բանտային ցանցի մեջ։ Եթե ոչինչ չասեք, մարդիկ կմոռանան նրա մասին։ Ուստի, ինչպե՞ս եք աշխատում այս հարցով Թրամփի թիմի հետ։ Ո՞վ է բանակցում Ռուբենի և մյուս հայ քրիստոնյաների համար։

Ջարեդ Գենսեր: Հարցին անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակներում։ Գիտեք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել  էր Ադրբեջան,  երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ խոսելու, բայց նաև՝ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման կոչ անելու համար։  Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցըն է  խոսել Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդականի հետ և  նույնիսկ գրառում արել  այդ զանգի մասին: Նա  բացահայտ ասել է, որ նախագահ Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և  այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում բանտարկյալների ազատ արձակում: Այսպիսով, մենք չէինք կարող ունենալ, իրականում, ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն։

Իմ պատկերացմամբ, Թրամփի վարչակազմը հիմա փնտրում է քաղաքական գործողությունների միջոցով որոշ շատ հստակ ազդանշաններ ուղարկելու ուղիներ, որոնք Ադրբեջանի նախագահի  համար հստակ կդարձնեն, որ դա {բանտարկյալների ազատ արձակումը} պետք է տեղի ունենա։

Ըստ news.am-ի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չի բացառվում, որ Ադրբեջանը ճանաչի «Հյուսիսային Կիպրոսի» անկախությունը. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք. անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար. Քըլըչ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք. անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար. Քըլըչ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական