ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար. ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թուրքիայում, մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում առաջ է քաշել այս պահանջը՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։
3 տարի հետո Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը պատմում է մի բանի մասին, որի վերջնարդյունքը եղել է ԱՄՆ-ի պահանջը չկատարելն ու ահաբեկիչ, օկուպանտ, ցեղասպան Ադրբեջանին զինելը։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Պաշտպանության նախարարը մեծագույն սիրով ու ոգևորությամբ է շնորհավորել ադրբեջանցի գործընկերոջը՝ «Ղարաբաղի ազատագրման համար» և հայտարարել, որ «Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք։
Կարդացեք նաև՝ «Ղարաբաղը հավերժ կմնա Ադրբեջանի տարածք. թուրք նախարարը շնորհավորել է Հասանովին»