Ստեփանակերտում օդային տագնապ է։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է. «Մեզ մոտ սկսվեց զանգվածային հրետակոծություն»։
Դավիթ Բաբայանը ևս հայտնում է, որ թշնամին հրետակոծություն է սկսել, բայց նա հարձակման տեղանքի մասին ոչինչ չի հայտնել։
Ադրբեջանը հայտարարում է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով Ղարաբաղում տեղական հակաահաբեկչական միջոցառումներ են սկսվել»:
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի հայկական դիրքերի վրա։
Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնում է. «Արցախում պատերազմ է»։
Բնակչությունը շտապում է թաքստոցներում ապաստանել։