Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվս 3 ամիս. Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված

11/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս 3 ամսով երկարացրեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը։

Մեղադրող Արամ Արամյանը պահանջել է անփոփոխ թողնել ՀՅԴ անդամի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Իսկ պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդել է, որպեսզի Վարդանյանի նկատմամբ կիրառվի ստորագրություն չհեռանալու մասին, ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորության, ինչպես նաև գրավով ազատ արձակելու խափանման միջոցներից որևէ մեկը: Որպես գրավի առավելագույն չափ՝ նշել է 3 մլն ՀՀ դրամը:

Բանտից եկել եմ, որ ընկերներիս ասեմ՝ պայքարը շարունակվում է․ դատարանում ասել է Գերասիմ Վարդանյանը:

«Ինձ ճանաչող ցանկացած մարդ, նույնիսկ իմ թշնամիները լավ գիտեն՝ երբեք ոչնչից չեմ խուսափել, ոչինչից չեմ փախչել։ Այն ինչ կատարվում է իմ անձի նկատմամբ ունի քաղաքական ենթատեքստ։ Ես չեմ եկել այստեղ՝ խնդրելու, որ ինձ ազատություն տաք։ Ինձ համար այդ ազատությունը ոչ մի արժեք չունի, իմ ազատությունը, իմ կյանքը պատկանում է մեր երկրին, մեր հայրենիքին։ Կլինեմ բանտում, կլինեմ ազատության մեջ, ուր որ լինեմ՝ պայքարելու եմ մեր պետության, պետականության, արժանապատվության համար։ Իմ գործողություններում միշտ առաջնորդվել եմ Սահմանադրությամբ, օրենքի շրջանակներում, ոչ մեկին չեմ վիրավորել, ոչինչ չեմ պարտադրել, ոչ էլ՝ վնասել եմ ինչ-որ մեկին։ Այստեղ եմ իմ ընկերներին ասելու՝ պայքարը շարունակվում է»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այս անգամ բավարարվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից՝ կալանավորման չորրորդ փորձից։ Ընդ որում, դատավոր Արղամանյանի կողմից կայացված որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը առ այս պահը չի քննվել Վերաքննիչ քրեական դատարանում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իգոր Խաչատուրովը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 11.07.2022

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 11.07.2022

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական