Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ու Տիգրանը մտանք իրենց տուն և անակնկալ մատուցեցինք ծնողներին․ նրանք չգիտեին, որ իրենց 18-ամյա որդին ազատ է արձակվել

14/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ փաստաբանության իմ ամենասիրելի պահերից ապրեցի. խոստովանել է  փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք օր ծնողներից խնամքով թաքցրել էի, որ 18-ամյա Տիգրանը հնարավոր է՝ երկուշաբթի օրն ազատվի կալանքից: Բանն այն էր, որ երկար ու համառ պայքարիցս հետո, եկել էր ժամանակը, որ դատախազը պիտի ուղղեր իր 1,5 ամիս տևող սխալը (հետևանքը՝ 1,5 ամիս կալանք) և Տիգրանի կողմից սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում կատարված գործողությունները դադարեր բռնության դրսևորումներ գնահատելը, քանի որ շիշ նետելը (այն էլ 1 հատ անհայտ ուղղությամբ) չի կարող բռնություն համարվել:

Ուրբաթ օրն արդեն տեղեկացա, որ երկուշաբթի օրը Տիգրանի մեղադրանքը պետք է փոխվի: Ես ակնկալում էի, որ ընդհանրապես կդադարեցվի քրեական հետապնդումը, սակայն դատախազը որոշեց շուտ չհանձնվել և խուլիգանության հոդվածը վերագրեց:

Այս ամենը, ինչպես արդեն ասեցի, ծնողներին չէի հայտնել, քանի որ չէի ուզում հույս արթնացնել, որը հնարավոր էր՝ իրավական «բեսպրեդելի» պատճառով չիրականանար, և կրկնակի սթրես ունենային նրանք:

Երկուշաբթի օրը, երբ ծանոթացա Տիգրանի մեղադրանքին, արդեն պարզ դարձավ, որ նա այլևս չի կարող կալանքի տակ մնալ: Սակայն, այդ կարևոր հանգամանքը ո՛չ նախաքննության մարմինը և ո՛չ էլ դատախազությունը, փաստորեն, չէին նկատել:

Մասնագիտական երկար «կռիվներից» հետո, վերջապես, հսկող դատախազն իր որոշմամբ Տիգրանին ազատ արձակեց:

Իսկ իմ ամենասիրելի պահն այն էր, որ ես ու Տիգրանը մտանք իրենց տուն և անակնկալ մատուցեցինք ծնողներին (վայելեցի նրանց ուրախությունն ու հուզմունքը): Մինչ այդ պահը, նրանք չգիտեին, որ իրենց 18-ամյա որդին ազատ է արձակվել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի օր Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխան տալ այս ամենն անելու համար. Հայկ Մամիջանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը պատժամիջոցների տակ չէ, և Վրաստանն իր տարածքով է անցկացրել այնտեղ ուղարկվող ֆրանսիական զրահատեխնիկան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը պատժամիջոցների տակ չէ, և Վրաստանն իր տարածքով է անցկացրել այնտեղ ուղարկվող ֆրանսիական զրահատեխնիկան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Սպիտակ տունը փորձել է մեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև լարվածությունը, սակայն Թրամփը չի կարողացել զսպել...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025

Թրամփը պնդել է, որ Մասկի հետ որևէ շփում չի ունենալու, բայց Մասկին սպասում են նրա արարքների հետևանքները

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական