Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկել ենք Կառավարություն, որ Փաշինյանը մեզ ընդունի, բայց չի ընդունում, ասում են՝ փախել է. սպանված զինվորի ծնող

21/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը, մինչև նախաքննության ավարտը, նպատակահարմար չեն գտնում հանդիպել Ազատ գյուղի հրդեհված զինվորական կացարանում սպանված 15 զինծառայողների ծնողների հետ։

Ինչպես հայտնի է, ծնողները՝ որպես բողոքի ակցիա, ապրիլի 18-ին փակել էին Երևան-Սևան ճանապարհը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նրանց խոստացել էր, որ Փաշինյանի ու Պապիկյանի հետ հանդիպելու պահանջի մասին իշխանություններին կտեղեկացնի, բայց նրանք չեն ուզում հանդիպել ծնողների հետ։

Սպանված զինվորների ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ։ Նրանք մերժում են պաշտոնական այն վարկածը, որը հունվարի 19-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, դեպքից ընդամենը ժամեր անց հայտարարեց Փաշինյանը՝ իբր կացարանը այրվել է, որովհետև զինծառայողներից մեկը 5 լիտրանոց տարայից բենզին է լցրել վառարանի մեջ, ու կրակը բռնկվել է։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել՝  հերքելով Փաշինյանին:

Գլխավոր մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, դուրս է գրվել հիվանդանոցից և կալանավորվել։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը ու ևս 7 բարձրաստիճան զինվորական։

Ծնորղներն այս ամենը աչքկապոցի են համարում, որովհետև սեփական հետաքննություն են անց կացրել և ունեն իրենց որդիների սպանության սեփական վարկածը։

«Ինչու այս դեպքը եղավ հենց հունվարի 19-ին, առանց հետաքննելու և լուսանկարելու՝ ինչո՞ւ երեխեքին հանեցին կացարանից, ինչո՞ւ Փաշինյանն ու Պապաիկյանը մեզ չեն ընդունում, թեև 3 ամիս է նրանցից դա ենք պահանջում։ Մենք շատ հարցեր ունենք նրանց տալու։ Եկել ենք, որ հանդիպենք, ասում են՝ փախել է, շենքում չի: Չունի պատասխան, դրա համար էլ փախչում է»,- ասաց ծնողներից մեկը։

Կառավարության դիմաց բողոքի ակցիային նրանց հետ մասնակցում է նաև փաստաբան Նորայր Նորիկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստամբուլի նահանգապետարանը արգելել է Ցեղասպանության հիշատակի արարողությունը

Հաջորդ գրառումը

Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը Բլինքենի համար մեծ նշանակություն ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը Բլինքենի համար մեծ նշանակություն ունի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական