Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի. «Անտիֆեյք» կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը
«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել»,- ասել է երրորդ նախագահը։
2018-ին Փաշինյանի և կողմնակիցների Ռադիոտուն մտնելուց հետո ցուցարարները չավելացան։ Քրգործ հարուցվել էր անմիջապես, բայց վերցնես և ղեկավարներին ձերբակալես, կարող է մարդկանց թիվը շատանալ. ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 2018-ի դեպքերին։
«Հայկական ասացվածք կա․ եթե իմանայի որտեղ եմ ընկնելու, փափուկ բարձ կդնեի։ Եթե իմանայինք այսպես է լինելու, էն գլխից կկանխեինք։ Հեշտ է կողքից մտածել»,- նշել է երրորդ նախագահը։
«Եթե 2018 թվականի իրադաձությունները չլինեին, 2-3 ամիս հետո մենք էլ էինք ընդունելու օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Ինչո՞ւ, որովհետև մինչև այդ նախադեպը չկար, միայն Ռուսաստանն էր ընդունել այդ օրենքը։ Բայց եթե չեմ սխալվում, 2018-ից 1-2 ամիս հետո Ավստրիան ընդունեց էդպիսի օրենք, և արդեն նախադեպը կար, մենք էլ կընդունեինք, և որը ճիշտ է», – «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման եթերում ասել է Սերժ Սարգսյանը:
Ադրբեջանցիների հետ խաղաղ, կողք կողքի ապրելը հեքիաթ եմ համարում. ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Հարցազրույցի ընթացքում նա մասնավորապես նշել է.
Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել…Բա ինչո՞ւ այդ մասին չէին ասում մինչև 2018 կամ 2020 թվականները։
Ղարաբաղցիների աչքի առաջ էր երկու մեծ հանգամանք` Նախիջևանի հայաթափումը և բուն ԼՂ–ում տեղի ունեցող իրադարձությունները։ Երբ հռչակվեց ԼՂ ինքնավար մարզը, բնակչության հարաբերակցությունը 5/95 էր` հօգուտ հայերի։ 1980-ականների կեսերին այդ հարաբերակցությունը դարձել էր 25/75։
Միջազգային կառույցների գործունեությումը ՀՀ-ում ղեկավարվում էր մեր ընդունած պարտավորությամբ։ ԵԽԽՎ-ն ունի սկզբունքներ, որոնց խոշորացույցով հետևում էր։ Կասեք՝ ինչու՞ չեն տեսնում հիմա։
Մենք հետևողական էինք այն ժամանակ, որովհետև ԵԱՀԿ համանախագահներից երկուսը Արևմուտքն էին ներկայացնում, և եթե մենք հարաբերությունները սրեինք, անմիջականորեն բացատաբար կազդեր բանակցություններին։
Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումներին լուրջ նախապատրաստական աշխատանք էինք տանում, փաստաթղթերի տրցակ հավաքում։ Արդյունքների հետ կապված մի օրինակ բերեմ. 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ համանախագահները դատապարտեցին Բաքվի արարքները, բայց դա չէր կարևորը. Ալիևն ասել էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Էդ էլ հո մե՞նք չենք ասում։ Ի դեպ, այս միտքը մեկ անգամ ևս հնչել է։
Սկզբնական փուլում Ադրբեջանի նախագահի հետ հարաբերությունները նորմալ էին, հետո երկար ժամանակ նա Մադրիդյան սկզբունքները չէր ընդունում, միայն 2008 թվականին ստորագրեց, ու սկսեցինք այդ սկզբունքներով առաջ գնալ։ Տարբեր նիստերի ժամանակ, իհարկե, բանավեճեր եղել են, բայց ընդհանուր առմամբ նորմալ էր։ Բացի այդ՝ արտաքին տեսանկյունից Ալիևը ավելի նորմալ էր պահում իրեն, բայց ներքին քննարկումներում հաճախ փորձեր էր անում բանակցությունը փակուղի տանելու։





