Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե այդ թիվը Աննա Հակոբյանին հայտնի է Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչո՞ւ է նա այն կրկնում և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդա. Չալաբյան

03/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած հանգստյան օրերին, ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, «Հայկական ժամանակ» կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի օրոք մենք 11.000 դասալիք ենք ունեցել. Աննա Հակոբյանի սենսացիոն ելույթին է անդրադարձել քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանը նշել է, որ  երբևիցե չի անդրադարձել տիկնոջ որևէ խոսքի՝ նույնիսկ առավել սադրիչ, սակայն այս անգամ նրա ասածը ուղիղ մտնում է մեր երկրի անվտանգության տիրույթ, առավել ևս, որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել է թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։

«Այս կապակցությամբ   մի քանի հարց է առաջանում՝

ա) որտեղ՞ից է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը,

բ) եթե այդ թիվը հայտնի է Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչո՞ւ է նա այն կրկնում և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդան,

գ) եթե այդ թիվը հայտնի է սեփական ամուսնուց, ապա ի՞նչ իրավունք ուներ նա, որպես պաշտոնատար անձ, գաղտնի տեղեկություն տրամադրել մեկ այլ անձի, որն այդ տեղեկությունները ի պաշտոնե իմանալու իրավունք չունի,

դ) եթե այդ տեղեկությունները հայտնի է երրորդ անձից, ո՞վ է այդ երրորդ անձը, որը պետական գաղտնիք է բացահայտում, և ի՞նչ իրավունքով է տիկին Աննա Հակոբյանը այդ տեղեկությունը տարածում,

ե) եթե այդ տեղեկությունը մտացածին սուտ է, ապա առավել ևս ինչ՞ու և ի՞նչ նպատակով է տիկին Հակոբյանը այն տարածում,

զ) եթե այդ տեղեկությունը նույնիսկ աղոտ կերպով մոտ է իրականությանը, ապա ինչու մինչև հիմա համապատասխան քրեական գործեր չեն բացվել, ինչու են իրավապահ մարմինները անպատիժ թողնում և թաքցնում այդ դասալիքներին, և դրանով այլոց դրդում՝ համանման պայմաններում դասալքության դիմել։

Ես այս հարցերս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության Դատախազությանը, և կոչ անում նրանց ամենայն լրջությամբ ուսումնասիրել մեր երկրի անվտանգության համար առերևույթ սպառնալիք ստեղծող այս իրողությունները։ Հանձն եմ առնում նաև համապատասխան ուսումնասիրությունից հետո, հետագա իրավական քայլեր ձեռնարկել՝ այս հարցերի առնչությամբ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու նպատակով»,-նշել է Ավետիք Չալաբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սանկտ Պետերբուգի սրճարանում պայթել է նվեր-արձանիկը. զոհվել է ռազմական թղթակից Տատարսկին

Հաջորդ գրառումը

Մհեր Սահակյանն ազատ արձակվեց, նա պատմել է եղելությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վահան Քերոբյանը ձերբակալվել է, նրա տունը խուզարկել են

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արսենը չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, նա ինքնասպան է եղել

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ ասել է «Արևմտյան Ադրբեջան»

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ անվտանգության դոկտրին. Արմեն Գևորգյան

07/11/2025
Հաջորդ գրառումը

Մհեր Սահակյանն ազատ արձակվեց, նա պատմել է եղելությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական