Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դոմփելու», «շինելու», «թափ տալու», ժուչոկ ու տեսախցիկ դնելու, մարդկանց վրա թքելու մեծ սիրահարները «պայքարում են մարդկանց անկողին մտնողների ու հայհոյողների դեմ»

13/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ինքն է ներկայացրել՝ հայտարարելով, թե մարդկանց անկողին մտնողների ու հայհոյանք տվողների դեմ պետք է պայքարել։
Իսկ թիկնապահների միջոցով մարդու ձեռքերը բռնել տվողի ու նրա վրա թքողի դեմ չպե՞տք է պայքարել։
Իսկ մարդկանց՝ ընդդիմադիրների, հոգևորականների հեռախոսազանգերը գաղտնալսելու, նրանց բնակարաններում, գրասենյակներում ժուչոկ դնելու իշխանական մարտավարության դեմ չպե՞տք է պայքարել։ «Դոմփելու», «շինելու», «թափ տալու» մեծ սիրահար գերագույն հրամանատարի նկրտումների դեմ չպե՞տք է պայքարել։

Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Ալեն Սիմոնյանն անվանել է շան լակոտներ։ Դրա համար պատիժ չկա՞, դա վիրավորանք չէ՞։ Ինչին ի պատասխան էլ տղաներն «Իմնեմնիմի» հաղորդման ուղիղ եթերում կոշտ պատասխան են ուղղել ԱԺ նախագահին։

Եթե կա մի բան, որ իշխանություններն անթերի են անում՝ ժուչոկ, տեսախցիկ դնելն է, գաղտնալսելն է, մարդկանց անկողին մտնելն է, ծանր հանցագործություն կատարածին բնորոշ՝ բերանքսիվայր, ֆիզիկական ուժ գործադրելով, գետնին քարշ տալով բերման ենթարկելն է, երբ նրանց «մեղքն» ապացուցված չէ, գաղտնալսված խոսակցությունները կոնտեքստից կտրելով՝ ընդդիմադիրներին համատարած բանտեր լցնելն է։

Աբովյանում ծանր հանցագործություն է կատարվել։ 24 տարեկան տղայի են դանակահարել-սպանել, մյուսն էլ վիրավոր է, հիվանդանոցում պառկած։ Ոստիկանները մինչև հիմա ծանր հանցագործություն կատարածին չեն գտել։ Ի դեպ, պարզվել է, որ նա 14 տարի առաջ էլ է մարդ սպանել, այսինքն՝ մարդ սպանելը նրա համար սովորական բան է։ Բազմահազար ոստիկանական ուժերը, ոստիկանական նորաստեղծ գվարդիան չեն կարողանում մի մարդասպանի բռել, բայց կարողանում են իշխանությանը քննադատողներին ստորացնելով, գետնաքարշ բերման ենթարկել ու նետել բանտ։

Վախի, բռնաճնշումների, բռնադատումների «ժողովրդավարության բաստիոնում» 37 թիվն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում

Հաջորդ գրառումը

Բռնաճնշումը տեղեկատվական դաշտում իշխանության լեգիտիմության խորը կորստի ազդանշանն է. վերլուծություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Բռնաճնշումը տեղեկատվական դաշտում իշխանության լեգիտիմության խորը կորստի ազդանշանն է. վերլուծություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական