Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք. թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա. Ասողիկ աբեղա

10/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելիներ,

Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից:

Սպասելի էր մեզ համար, որ հենց սրանք կխոտորվեն և կդառնան եկեղեցամարտ: Ըստ իրենց, իբր այդպես միացել ու հնազանդության մեջ են մնացել իրենց «առաջնորդներին», սակայն, երբ հենց թեմակալ առաջնորդն է անհնազանդ ու անկարգ, դավաճան՝ նրան միանալը նույն դավաճանությունն է և ոտնձգությունը եկեղեցական նվիրապետության և Սբ Եկեղեցու դեմ:

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք: Թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա, քայլ, որն ինքնավտարում է և ինքնակործանում: Եվ սա բնական է, գործում է Սբ Եկեղեցու ինքնամաքրման համակարգը:

Ինչևէ, որքան էլ այս խմբի թվաքանակն ավելանա՝ առ ոչինչ է, քանի որ իրենք բոլորը, դարձի չգալու դեպքում, հերթով, կարգով ու սարքով վտարվելու են Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգից:

Մնանք նախանձախնդիր, մնանք նվիրումով և հավատարմությամբ. երբեք չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, սիրելիներ, լինենք մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակները և մեր Մայր Հայրենիքի օրինապաշտ քաղաքացիները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը, պարզ քաղաքացուց մինչև վերին պատասխանատու պաշտոնյան, արհամարհի կամ ոտնահարի ազգային-բարոյական նորմերը, օրենքները և սահմանադրական կարգը:

Տե՛ր լինենք մեր կյանքին, մեր երկրին, մեր ազգային սուրբ արժեքներին:

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը: Իսկ մենք՝ բարեպաշտ ու հավատավոր հայորդիներս, ուխտ ունենք պայծառացնելու մեր Սուրբ Եկեղեցին և շենացնելու մեր աստվածաշնորհ Մայր Հայրենիքը:

Ահա ա՛յս է մեզ Իր իմաստուն ու վստահ օրինակով ու խոսքով, կեցվածքով ու գործով ուսուցանում և պատգամում մերազնյա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Ահա սա՛ է մեր միակ ճշմարիտ ուղին, մեր կեցվածքն ու գործը: Այլընտրանք չկա՛ և չի՛ լինելու:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Իրանում սկսվել են զանգվածային ցույցեր՝ ի պաշտպանություն երկրի կառավարության

Հաջորդ գրառումը

Այդ 10+-ը չեն էլ գիտակցում, որ ինչ պաշտոն էլ նրանց ժամանակավորապես «պարգևի» Փաշինյանը, նրանք այլևս հայության և Հայոց Եկեղեցու հետ հոգևոր կապ չեն ունենալու. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սև ցուցակ». Ո՞ր պաշտոնյաներն են թերացել

13/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

13/01/2026
Նորություններ

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ

13/01/2026
Հոգևոր

ԱՄՆ Արևելեան Հայոց Թեմի 55 հոգևորական անմնացորդսերն ու զորակցությունն է հայտնում Գարեգին Երկրորդին

13/01/2026
Հաջորդ գրառումը

Այդ 10+-ը չեն էլ գիտակցում, որ ինչ պաշտոն էլ նրանց ժամանակավորապես «պարգևի» Փաշինյանը, նրանք այլևս հայության և Հայոց Եկեղեցու հետ հոգևոր կապ չեն ունենալու. Արմեն Այվազյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական