Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայի կառավարության խոսնակ Հեբեշթրայթը գերազանցում է բարոյազրկման սահմանը

21/08/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական HAYPRESS-ը ծանուցում է, որ ի պատասխան լրագրող Ջեննի Գյունթերի հարցին Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակ Շտեֆֆեն Հեբեշթրայթը (Steffen Hebestreit) կարծիք է հայտնել, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Մորենո Օքամփոյի՝ ԼՂ-ում 120 000 հայերին Ադրբեջանի սովի մատնելը «ցեղասպանություն» դասակարգելը «քարոզչություն» է (պրոպագանդա): Խոսնակը գործածել է նաեւ Kampfbegriff բառը, որ հայերեն բացատրությամբ նշանակում է՝ մարտական (մարտավարական) հասկացություն: Ասել է, թե սա զգացական բառ է, որ նպատակ ունի հրահրել հակառակորդին, ստիպել ընդունել սեփական տեսակետը: 

Գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը Գերմանիայի դաշնային կառավարության պահվածքը «ցինիկ» է որակում: Ուրիշ ի՞նչ հարմար բառ կարելի է գտնել այսպիսի բարոյազուրկ պատասխանը ճշգրիտ որակելու համար: Բեռլինում ՀՀ դեսպան Ենգիբարյանը RND-ին օգոստոսի 18-ի հարցազրույցում ակնարկել էր, որ Ադրբեջանը էթնիկ զտման համար սովն է որպես զենք օգտագործում, սակայն այս պարագայում Ադրբեջանի դեմ պահանջին ՀՀ ԱԳՆ պիտի գումարի իր դժգոհությունը նաեւ Գերմանիայի դաշնային կառավարությանը: 

Ինչպես ուրբաթ օրվա՝ օգոստոսի 18-ի տպագիր «Ազգում» էինք ընդգծել, («Գերմանագիր մամուլում Արցախը սուբյեկտ է, իր մասին ի՛նքն է խոսում») գերմանագիր լրագրությունն իր գործը բարեխիղճ կատարում է՝ իրազեկում է արցախահայության ճակատագրի մասին, հաճախ հարցականով՝ «ցեղասպանությու՞ն է», հաճախ Մորենո Օքամփոյին հղում անելով՝ «սա արդեն ցեղասպանություն է»:

Թեման կշարունակենք առաջիկա ուրբաթ օրվա տպագիր «Ազգ»-ում:

Անահիտ Հովսեփյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Արցախում սննդամթերքի տրամադրման գրավոր դիմումների ընդունումը կվերսկսվի օգոստոսի 22-ից

Հաջորդ գրառումը

Դավիթ Մինասյանը նմանակել է Արայիկ Հարությունյանին. նրան բերման են ենթարկել ու ոստիկանությունում ծեծել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Միասնության և համախմբման ջատագովը. Կամո Հայրապետյան

14/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի առաջին քրիստոնեական երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին. GreatBritain news

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Մինասյանը նմանակել է Արայիկ Հարությունյանին. նրան բերման են ենթարկել ու ոստիկանությունում ծեծել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական