Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնաճնշումը տեղեկատվական դաշտում իշխանության լեգիտիմության խորը կորստի ազդանշանն է. վերլուծություն

13/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որևէ պարագայում Imnemnimi Podcast-ի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել և որակել միայն իրավական կամ էթիկական հարթության մեջ, քանի որ իշխանությունների արձագանքը բովանդակային ընդդիմադիր հաղորդակցական դաշտի ընդլայնման նկատմամբ միշտ ունի քաղաքական ենթաշերտ։

Անկախ այն հանգամանքից՝ հայհոյախոսությունը ընդունելի կամ անընդունելի է Ձեզ համար ֆիքսվեք բովանդակության վրա, ոչ թե արտահայտչաձևի: Իշխանությունը ջանում է իր շահի համար, որ խնդիրը ներկայացվի էթիկական տեսանկյունից և իրավական գնահատմամբ, որ խլեցնի բովանդակությունը:

Մենք գործ ունենք իրավական պատրվակ՝ քաղաքական շարժառիթ մոդելի հետ: Երբ իշխանությունը ձգտում է վերահսկել մեդիա տարածքը, հաճախ դիմում է ձևական իրավական և էթիկական հիմնավորումների․ օրինակ՝

•«ոչ նորմատիվային բառապաշար»

•«հասարակական կարգի խախտում»

•«խուլիգանություն» որակավորումներ։

Սրանք, որպես կանոն կիրառվում են ոչ թե հասարակական բարոյականության պահպանման, այլ քաղաքական խոսքի սահմանափակման նպատակով։

Այսինքն՝ խոսքը ոչ թե հայհոյախոսության կամ էթիկայի մասին է, այլ անհարմար և ցավոտ բովանդակության ճնշման մասին։

Երբ քաղաքական իշխանությունը քրեականացնում է բառապաշարը, նա իրականում քրեականացնում է թույլատրելի մտածողության շրջանակից դուրս գալը։ Այն պահից, երբ քննադատությունը սկսում է հասնել զանգվածների, իշխանությունը տեղափոխում է այն իրավական դաշտ՝ բովանդակային պայքարը փոխարինելով ձևական դատապարտմամբ։

Քարոզչական վախը ձնագնդի էֆեկտից է, ինչն իրականում քաղաքական հաղորդակցության մեջ հայտնի է որպես diffusion effect կամ «տարածման վախ»։

Այն առաջանում է, երբ իշխանությունը տեսնում է, որ մեկ փոքրիկ հարթակ՝ podcast, վիդեոալիք կամ բլոգ, սկսում է կուտակել վստահություն և վերածվել հանրային տրամադրությունների արտահայտիչի։ Այս պահին ռեժիմը արձագանքում է կանխարգելիչ եղանակով՝

• խլացնելով ալիքը,

• վարկաբեկելով հեղինակին,

• կամ գործարկելով իրավական պատրվակներ՝ իբրև հասարակական կարգի պաշտպան։

Այստեղ այլևս խոսքը բացառապես այն մասին է, որ գործում է ինֆորմացիոն վախի ինդիկատորը: Ցանկացած ռեժիմ, որը վստահ է իր լեգիտիմության վրա, չի վախենում խոսքից։ Հակառակը՝ բռնաճնշումը տեղեկատվական դաշտում հենց լեգիտիմության խորը կորստի ազդանշանն է։ Երբ իշխանությունը փորձում է կանխել խոսքի տարածումը, նշանակում է՝ նա արդեն գիտի, որ խոսքը վերածվում է հանրային ընդդիմության էներգիայի և սպառնալիքի իշխանության համար։

Այսպիսով, Imnemnimi podcast-ի փաստացի փակումն ու հեղինակների ինֆորմացիոն մեկուսացում արդարացվում է ձևականորեն՝ «ոչ նորմատիվ լեզվի» պատրվակով,

բայց իրականում այն հանդիսանում է՝

❗️վախի դրսևորում ընդդիմադիր դիսկուրսի ընդլայնման նկատմամբ,

❗️տեղեկատվական վերահսկողության փորձ,

❗️ հասարակական հակաիշխանական տրամադրությունների լայնացման և կազմակերպման կանխարգելում։

Այլ կերպ ասած՝ դա չէր լինի, եթե ռեժիմը վստահ լիներ իր ժողովրդականության, լեգիտիմության մեջ: Տղերքը վստահ են իրենց գործի լեգիտիմության և ժողողովրդականության մեջ:

P.S.

ԱԺ նախագահը ճիշտ կանի վախենա ոչ թե Վազգենից ու Նարեկից, այլ նրանից, որ այլևս չի կարողանում իր կուսակիցների քվորումը ապահովել ԱԺ-ում բյուջեի քննարման ժամանակ և դա տեսնում է իր քաղաքական ալֆան ու օմեգան դահլիճում նստած:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դոմփելու», «շինելու», «թափ տալու», ժուչոկ ու տեսախցիկ դնելու, մարդկանց վրա թքելու մեծ սիրահարները «պայքարում են մարդկանց անկողին մտնողների ու հայհոյողների դեմ»

Հաջորդ գրառումը

Կարգալուծության խորհուրդը ոչ թե պատժամիջոց է, այլ հոգևոր-կանոնական միջոց՝ ուղղելու և բժշկելու ծառայության սրբությունից ու եկեղեցական հնազանդությունից շեղված հոգևորականին. Տեր Հեթում քահանա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

03/01/2026
Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Միջազգային

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

03/01/2026
Հաջորդ գրառումը

Կարգալուծության խորհուրդը ոչ թե պատժամիջոց է, այլ հոգևոր-կանոնական միջոց՝ ուղղելու և բժշկելու ծառայության սրբությունից ու եկեղեցական հնազանդությունից շեղված հոգևորականին. Տեր Հեթում քահանա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական