Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բորբոքված Իրան և հարմար պահի սպասող ԱՄՆ

12/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանում ցուցարարները շարունակում են փողոցային ակցիաները։ Երկրում ինտերնետը անջատվել է։ Միայն երկու հիվանդանոցներ երկու օրվա ընթացքում տեղափոխվել է ավելի քան 100 դի։  Մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ զոհերի թիվը գերազանցել է 500-ը. հայտնում է BBC-ն։

BBC-ին և այլ միջազգային լրատվամիջոցների գործունեությունն Իրանում արգելված է։ Ավելին, Իրանի իշխանությունները հինգշաբթի օրվանից անջատել են ինտերնետը և հեռախոսային կապն անջատել են, ինչը էլ ավելի է բարդացնում տեղեկատվության հավաքագրումն ու ստուգումը. գրում է BBC-ն։

Արտաքին աշխարհի հետ կապվելու միակ հնարավոր ճանապարհը Starlink արբանյակային տերմինալն է։

Իրանի 15 նահանգներում բողոքի ակցիաները և բախումները շարունակվում են: TIME ամսագրի տվյալներով՝ միայն Թեհրանում կարող է մինչև 217 զոհ լինել, այս թվերը ոչ պաշտոնական են։ Երեկ հայտնի դարձավ, որ Իրանում հայ ցուցարար է սպանվել` Էջմին Մասիհի, որը Մաջիդիե թաղի բնակիչ է։

 Իրանի կառավարությունն աշխատում է երկրում ինտերնետի կապի վերականգնման ուղղությամբ, կապի սահմանափակման մասին որոշումն անվտանգության մարմիններն ընդունել են վերջին օրերին սկսված անկարգություններից հետո, այս մասին երկու օր առաջ հայտնել է Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը:

ԱՄՆ-ում գործող իրանական HRANA իրավապաշտպան կազմակերպությունը կիրակի օրը հայտարարեց, որ իր տվյալների համաձայն՝ արդեն սպանվել է ավելի քան 500 մարդ՝ 490 ցուցարար և 48 անվտանգության աշխատակից։ HRANA-ն նաև պնդում է, որ արդեն ձերբակալվել է 10,000 մարդ. գրում է BBC-ն։

Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փեհլավին, որը ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում, կիրակի առավոտյան Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Իրանում ավելի շատ մարդ է սպանվել, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Այդ ժամանակ զոհվել է գրեթե 3000 մարդ։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ  մտադիր չէ հանդիպել Փեհլավիի հետ։

Թրամփը, որը վերջին օրերին բազմիցս սպառնացել է Իրանի իշխանություններին ԱՄՆ միջամտությամբ, շաբաթ օրը իր սոցիալական ցանցերի էջում գրել է. «Իրանը ձգտում է ազատության, գուցե ինչպես երբեք։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»։

Կիրակի օրը «Wall Street Journal»-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների, հաղորդել էր, որ Թրամփը նախատեսում է հանդիպել իր վարչակազմի ավագ անդամների հետ՝ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին արձագանքելու կոնկրետ տարբերակներ քննարկելու համար։

Թերթի տվյալներով՝ այդ տարբերակների թվում են Իրանին հարվածներ հասցնելը, ռազմական և քաղաքացիական կառույցների դեմ կիբերհարձակումները, Իրանի կառավարության դեմ նոր պատժամիջոցները և ընդդիմադիր առցանց ռեսուրսներին աջակցությունը։

Ամերիկյան մամուլը նախկինում հաղորդել էր, որ Թրամփին տեղեկացվել է երկրի դեմ ռազմական հարվածների տարբերակների մասին։

«Նյու Յորք Թայմս»-ը և «Ուոլ Սթրիթ Ջըրնալ»-ը հաղորդել են, որ ճեպազրույցները տեղի են ունեցել, իսկ WSJ-ն դրանք որակել է որպես «նախնական քննարկումներ»: Անանուն պաշտոնյան WSJ-ին ասել է, որ այս պահին Իրանի համար «անմիջական սպառնալիք» չկա:

Թրամփը նախկինում սպառնացել էր հարձակվել Իրանի վրա, եթե կառավարությունը բռնություն կիրառի ցուցարարների նկատմամբ, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կանգնած է Իրանի ժողովրդի կողքին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը կիրակի օրը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Իսրայելը և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր ռազմական ու ռազմածովային բազաները կդառնան Թեհրանի պատասխան հարձակումների օրինական թիրախներ։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,– հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը նաև նշել է, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես չեմ ուզում, որ ռուսներն ու չինացիները մեր հարևանները լինեն Գրենլանդիայում. դա տեղի չի ունենա. Թրամփ. BBS News

Հաջորդ գրառումը

«Բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է. Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր. Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ

13/01/2026
Հոգևոր

ԱՄՆ Արևելեան Հայոց Թեմի 55 հոգևորական անմնացորդսերն ու զորակցությունն է հայտնում Գարեգին Երկրորդին

13/01/2026
Մշակութային

«Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդես` նվիրված Սուրբ Ծննդին

12/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար անգամ 4 քմ խցում լինելն ավելի մեծ ազատություն է, քան սրանցից յուրաքանչյուրի իշխանական առօրյան. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

12/01/2026
Հաջորդ գրառումը

«Բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է. Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր. Սուրենյանց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական